Թ. Մանասերյան. Դրամի արժեզրկումը չբերեց մեծ գնաճի

11

«Դրամի արժեզրկման համար պետք չէ խուճապի մատնվել»,- նշեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` երևույթի մեջ չբացառելով արտաքին գործոնների ազդեցությունը:

Մանասերյանի խոսքով դոլար-եվրո տատանումների միտումները շարունակվում են, որոնք սկվել են դեռևս 2011-ից, ինչն էլ հետևանք է Օբամայի վարչակազմի փրկության ծրագրի:

Թուլանում է նաև եվրոյի դիրքերը, ինչի վրա զգալի ազդեցություն է թողնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը. «Սրան էլ գումարենք Հայաստանի տնտեսությունում, քաղաքական գործընթացներով պայմանավորված ազդեցությունները, քանի որ տնտեսությունը բավական զգայուն օրգանիզմ է»,- ասաց Թ.Մանասերյանը:

Մանասերյանը հույս հայտնեց, որ օրինաչափ կդառնա երևույթ մեր տնտեսության համար, թեև հասկանալի է, որ կախվածությունը որոշակի ճյուղերից մեծ է և պետք է դիվերսիֆիկացնել:

Թաթուլ Մանասերյանը չբացառեց, որ արդեն հունիս-հուլիս ամիսներին հնարավոր են դրամի արժեզրկմանը հակազդող գործընթացներ, այն է՝ արժևորում: «Եթե երկրում տնտեսական վիճակը կայուն է, ազգային փոխարժեքի փոքր-ինչ արժեզրկումը նույնիսկ նպաստում է արտահանման կարողության աճին: Միաժամանակ, դրական է, որ դրամի արժեզրկումը չբերեց մեծ գնաճի: Որքան էլ հայաստանյան տնտեսությունը պարադոքսալ դրույթներ պարունակող տնտեսություն է, այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է կառավարելի մնալ»,- ասաց նա:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};