ԵՊՀ գլխավորում է խորշոր հարկատուների ցուցակը

12

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 102-րդ տեղը մոտ 400 մլն, դրամ վճարման ցուցանիշով:Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (157-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (266-րդ տեղ) համապատասխանաբար 257,4 մլն. և 152,8 մլն. ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 1 մլրդ 604 մլն. դրամ: