ԵՄ-ն 1 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

11

Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից հայտնում են, որ Եվրահանձնաժողովը հուլիսի 13-ին հաստատել է Հայաստանի համար տարեկան գործողությունների ծրագրի(Annual Action Programme) առաջին մասը 1 մլն եվրո հատկացնել առևտրի, անցագրերի դյուրացման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտների համար:

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ «արաբական գարունը» ավելացրել է Եվրոպական հարևանության ծրագրի մեջ ընդգրկված երկրներում կառավարման ոլորտի բարեփոխումներ կատարելու ակնկալիքները: