ԵՂԵՌՆԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ

13

Չնայած մոտ մեկ դար է անցել այն ահասարսուռ օրերից, բայց ականտեսների հիշողությունների մեջ դեռ չեն մթագնել այդ օրերի ահավոր իրադարձությունները: Կատրամիդե տատիկը ևս ականտեսն էր այդ դեպքերի: Նա ապրեց մեկ դար: Հիմա նրա և նրա մասին հիշողությունները պատմում են նրա հարազատները:
Նրա թոռնուհին` Սուսաննա Պողոսյանը, գրի է առել, այն ամենը ինչ լսել է ցեղասպանության ականտես իր տատիկից: Կատրամիդե տատը ծնվել է 1905 թվականին` Ղարսի շրջան, գյուղ Ճալայում: Գյուղը Անի քաղաքին շատ մոտ էր գտնվում: Կատրամիդե տատի մտքից չէր հեռանում այն օրը, երբ իրենց հարևանը իր հորն ասել էր •աղթի բոթը: ՙՍայլը լծեցինք եզներով, նստեցինք և սկսվեց գաղթի ճանապարհը: Հասանք Ձիթհանքով գյուղ: Որոշեցինք, որ մնանք այդ գյուղում, բայց թուրքերը լցվեցին գյուղը: Թողեցինք անասունները և սարերով փախանք: Հայրս մի ձեռքով ինձ էր գրկել, մյուսով` գրքերը: Մյուս օրը լուրը հասավ մեզ, որ մեզանից հետո թուրքերը հավաքել են գյուղի տղամարդկանց ու երեխաներին, լցրել 3 երկար մարագները ու վառել: Բարաքները վառելուց հետո թուրքերը սիրուն աղջիկներին ու հարսներին ջոկել էին, տարել: Իսկ մյուսներին` մի մասին, սպանել էին, մի մասին էլ թողել ու գնացել: Մայրս չուզեց վերադառնալ Ձորակապ, ասաց, >: Մաստարայից հետո փախանք Խաչաքիլիսա: Այնտեղ թուրք չկար, որոշ ժամանակ անց այնտեղ էլ լցվեցին: Երբ հասանք Արաքսի ափը հայրս ինձ ու եղբորս գրկեց, լողալով անցանք: Հետո հետ լողաց, որ մյուս քրոջս և եղբորս բերի, երբ մայրս էլ չերևաց: Մի գաղթական բռնեց հորս ու բարձրացրեց վերև: Մայրս այդպես էլ չերևաց: Հայրս գտել էր Լիպարիտին և հրաշքով էին կարողացել դուրս գալ ձորից: 20թ.-ին կարգադրություն եղավ դաշնակների կողմից, որ քաշվենք գնանք: 2-րդ փախուստը ծանր նստեց մեզ վրա: Հայրիկս ասաց, որ գնում ենք Ավետենց տուն: Ավետիք Իսահակյանը հայրիկիս հեռու ազգականն էր: Ապրում էր Ղազարապատ գյուղում: Մեծ եղբայրս` Լիպարիտը, ճանապարհին հիվանդացավ մալարիայով և մահացավ: Թաղեցինք Ավ. Իսահակյանի այգում և վաղ առավոտյան Ավետիքի ընտանիքի հետ փախանք դեպի Ալեքսանդրապոլ: Ալեքսանդրապոլով անցանք Ղզլթամուր: Շատերը սովից, ցրտից մահանում էին: Մենք 2 կով ունեինք, դրանց կաթով էինք ապրում: Ես արդեն մեծ աղջիկ էի կանաչի էի հավաքում, լցնում կաթի մեջ և ուտում էինք: Շատերն էլ թունավոր խոտեր և արմատներ ուտելով մահացան: 2 օրից հասանք Ալեքսանդրապոլ` առանց մի կտոր հացի, պատառոտված շորերով: Քնելու տեղ չունեինք: Հայրս իր պահած ոսկեպատ և արծաթեպատ գրքերը հանձնեց Ալեքսանդրապոլ քաղաքի եկեղեցուն: Այդ ժամանակ հայրս ամերիկացիներին հանձնեց Շուշանիկին ու Հմայակին: Մի քանի ամսի անց, երբ քնելու տեղ ունեինք, ես խնդրեցի հայրիկիս, որ Հմայակին ետ բերի: Մոտ 2 տարի հետո հայրս իմացավ, որ ամերիկացիները Շուշանիկին տանում են Ամերիկա: Չնայած մենք շատ խեղճ էինք ապրում, բայց հայրս չէր ուզում կորցնել ևս մեկ զավակ: Նա գնաց Շուշանիկին բերելու: Հայրիկիս առաջարկել էին ընտանիքով մեկնել Ամերիկա, բայց հայրս չէր համաձայնվել ասելով` >: