Բենզինի գինը 2010-ի համեմատ 22.5% աճել է

14
Բենզինի գինը 2010-ի համեմատ 22.5% աճել է

2011թ. օգոստոսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.9%, ծառայությունների սակագներինը՝ 102.2%: Իսկ 2011 թ. հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը մեր երկրում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջամի համեմատ, աճել է 8.8%-ով:
Ըստ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալների` 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային
վառելիքի` համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 24.6% և 29.9%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7% և 25.5%-ով: Հանրապետությունում այս տարի նախորդ տարվա հետ համեմատած սպառողական գների 5.0% հավելաճ է գրանցվել, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը 3.7% նվազել է:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};