Արդյունաբերական ծավալը աճել է 12.5 տոկոսով

8
Արդյունաբերական ծավալը աճել է 12.5 տոկոսով

Այս տարվա օգոստոսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 84 մլրդ 241,8 մլն դրամ` 2010-ին օգոստոսի համեմատ ավելանալով 12,5%-ով: Օգոստոսին հուլիսի նկատմամբ աճը կազմել է 7.8%:
Առեւտրի շրջանառությունը աճել է 6,9%-ով (179 մլրդ 116,9 մլն), ծառայությունների ծավալը` 4.2%-ով (78 մլրդ 817,1 մլն): Այս մասին հասորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 21,3%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (130 մլրդ 609,3 մլն), իսկ շինարարության ոլորտում ` 24.7%-ով անկում (41 մլրդ 455,9 մլն):

var addthis_config = {“data_track_addressbar”: true};