Անվանական աշխատավարձը 4,9 %-ով աճել է

8

Այս տարվա հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3%-ով:

Այն պայմանավորված է եղել արդյունաբերության աճով՝ 24.7 % և գյուղատնտեսության աճով՝ 10.1 %։ Ծառայություններն աճել են 4.1 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 6 %-ով։

Շինարարությունը շարունակել է անկում ապրել` կազմելով 31.3 %: Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գների աճը հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 8.5 %, ինչը 0.5 %-ով ավելի ցածր է, քան մայիսին արձանագրված տարեկան գնաճը։ Ավելին, ամսական կտրվածքով՝ հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է գնանկում՝ 1.4 %։

Արտաքին առևտրաշրջանառությունը հունիսի դրությամբ 10.4 %-ով գերազանցում է անցյալ տարվա հունիսի ցուցանիշը՝ կազմելով 441 մլն դոլար։ Ընդ որում գրանցվել է արտահանման ավելի մեծ աճ՝ 32.5 % , քան ներմուծման՝ 4.3 %։

Հանրապետությունում հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 4,9 %-ով։ Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է ընդամենը 4,2 %-ով՝ կազմելով 89637 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 4,5 %-ով` կազմելով 142883 դրամ։