Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես պատմական փաստ: Լեոնետին միաժամանակ հեքել է տեղեկությունները, թե դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը նախընտրական նպատակներ չունի: «Այսօր բոլոր երկրները պետք է ողջախոհ լինեն ու քաջ և առերեսվեն իրենց պատմությունների հետ: Հայոց ցեղասպանությունից գրեթե 200 տարի է անցել և դրա հեղինակներն արդեն պատժվել են, իսկ այսօրվա Թուրքիան պետք է ճանաչի այդ փաստը: Մի՞թե ավելի մեծ հարգանքի արժանի չեն այն ժողովուրդները, ովքեր սթափ են նայում իրենց պատմական անցյալին», -հայտարարել է ֆրանսիացի նախարարը: Հիշեցնենք, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծով սահմանվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հիշեցնենք, որ այս օրինագիծը մեծ խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայում, որի նախագահ Աբդուլահ Գյուլը նույնիսկ սպառնացել է Նիկոլա Սարկոզիին` հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Սակայն ֆրանսիացի նախարարը հայտարարել է. «Այս օրինագիծն անմիջականորեն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր ցեղասպանությունների դեմ»: