Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քերականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց: Օրինագծին կողմ են քվեարկել Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցության անդամները, նաև Սոցիալիստական խմբի անդամները: Օրինագծի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը (Դաշինք հանուն ազգային շարժման), համաձայն օրինագծի ժխտողները կենթարկվեն 1 տարվա ազատազրկման և 45 հազար եվրո տուգանք կվճարեն: Սենատում ելույթ ունեցած բոլոր պատգամավորները մեղքի զգացում են արտահայտել Ֆրանսիայում ապրող հայերի նկատմամբ և նշել, որ ժամանակն է նրանց հանդեպ ստանձնած խոստումը կատարել:
Գլխավոր Ես հայ եմ Ցեղասպանություն Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը