Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ նախագահը գոհ չէ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքներից. «Նախագահը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում` նաև վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի մենք կարողնանաք այստեղ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի»,-ասաց Տ.Սարգսյանը: Պետական կառույցների ղեկավարներին ու նախարարներին վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցում են պետական համակարգի հետ: «Որպեսզի այս ոլորտում հաջողություն արձանագրվի, անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Հասարակական և միջքազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես պետք է մասնակցեն քննարկումներին: Կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որոպեսզի նրանց հետ հանագործակցենք, և ներգրավված լինեն այս աշխտանքներին»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Տ. Սարգսյան. Նախագահը պահանջում է վիրահատական մեթոդների կիրառում
var addthis_config = {“data_track_addressbar”: true};