Վարչապետ. Շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում

11

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ «բացահայտումները շարունակվում են և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում»։ Սարգսյանը շեշտեց, որ անցկացնելու են խորհրդակցություն, որի ընթացքում կփորձեն ամփոփել այդ ուսումնասիրությունների արդյունքները։ Վարչապետը, անդրադառնալով շինարարության ոլորտին, որտեղ հանձնարարություն էր տրված վարչապետի վերահսկողության ծառայությանը, քաղաքաշինության նախարարին և ֆինանսների նախարարությանը, որպեսզի ուսումնասիրությունները շարունակվեն պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ. «Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում»,- ասաց Սարգսյանը։ Վարչապետը շեշտեց, որ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար, սակայն 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է։ Նմանատիպ իրավիճակ բացահայտվել է Մասիսում` 5-րդ դպրոցում. «Հենց դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից մեկն է, այսպիսի մեծածավալ փոշիացումներ են տեղի ունենում»։ «Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»,- խոսքն ավարտեց վարչապետը։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};