Սիոնիզմի հետքը Հայոց Ցեղասպանության մեջ

416
Հայոց Ցեղասպանություն

Ամենաքիչը 7000 տարի հայկական լեռնաշխարհը, Կիլիկիան, Կապադովկիան և Հյուսիսային միջագետքը, որը նաև կոչվում էր Հայկական Միջագետք, բնակեցված էր հայերով: Եվ հայը ոչ միայն արարում, ստեղծագործում էր իր հողում, այլև օգնության ձեռք էր մեկնում իր հարևան ժողովուրդներին՝ հաճախ զենքի ուժով պաշտպանելով նրանց, իսկ ավելի շատ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով նրան:

Ցավոք սրտի, եղավ մի պահ, որ հայությունը ստիպված եղավ թողնել իր պատմական Կիլիկիան, Կապադովկիան և ուրուրների նման այդ տարածքները լցվեցին հույներն ու հրեաները: Տիգրան Մեծը ոչ թե զավթում էր օտարի հողերը, այլ փորձում էր վերականգնել իրենից առաջ գոյություն ունեցող քաղաքական քարտեզը, որի համար էլ ի տարբերություն Պաղեստինի, Փյունիկյան քաղաքների, Վրաստանի ու Աղվանքի, որոնք չմտան Հայկական Կայսրության կազմում, չնայած գրավվել էին Տիգրան Մեծի կողմից, Կիլիկիան Կապադովկիան, Հյուսիսային Միջագետքը դարձան նրա կայսրության անբաժան մասը:

Տիգրան Մեծը իրական հայ էր և չէր կարող Հին Կտակարանի պատգամով ոչնչացնել թշնամիներին ու ստիպված եղավ ազատագրված հայոց սահմանը դարձրած Կապադովկիայից և Կիլիկիայից բազմաթիվ հույների և հրեաների բերել Հայաստանի կենտրոն՝ ապահովելու սահմանների անվտանգությունը: Այդ ներգաղթվածների պատճառով էր, որ հռոմեական զորքերը գրավեցին Տիգրանակերտը, որովհետև հույն վարձկաններն անցան հռոմեացիների կողմը, իսկ հրեաները բացեցին դարպասները թշնամու առաջ: Այս հրեաների ձեռքով էր, որ Հայաստան մտած հրեա ու ասորի քրիստոնյաները ավիրեցին մեր բազմադարյա մշակույթի կոթողները և ոչնչացրին տասնյակ հազարավոր գրքեր:

Մերուժան Արծրունին գտավ փրկության միակ ելքը՝ տասնյակ հազարավոր հրեաների քշելով Հայաստանից: Սակայն արաբական արշավանքների ժամանակ ինչպես մանրամասն գրում է հայ պատմիչ Սեբեոսը, առաջին շարքերում զավթիչների հետ եկան նաև հրեաները և նորից ստիպված եղան փախչել, երբ ծանր կռիվներից հետո հայերը դուրս քշեցին արաբներին: Նորից ու նորից հրեաները մտան Հայաստան, այժմ էլ որպես մոնղոլ զավթիչների հարկահավաքներ, և այդ միջնադարյան սարսափները, որ հայերը տեսան մոնղոլական տիրապետության ժամանակ նորից կազմակերպված էր հրեա հարկահավաքների ձեռքով, որոնց գերեզմանին՝ Եղեգնաձորում, ամեն տարի գնում են նորից այստեղ թափանցած հրեաները:

Ցավոք սրտի, հայերը ընկան աշխարհակալ պետությունների միջև, ինչպիսիք էին՝ Հռոմն ու Պարսկաստանը, հետո Բյուզանդիան ու Պարսկաստանը, այնուհետև Թուրքիան, Ռուսաստանը և Պարսկաստանը, ցավոք, Հայաստանը վերջնականապես կորցրեց իր քաղաքական անկախությունը, բայց ամուր մնաց կանգնած իր հողի վրա, որի համար էլ զավթիչները ստիպված էին իրենց քարտեզներում նշել Հայաստան երկիր անվանումը, քանի որ որքան էլ քաղաքականապես թուլացած, միևնույն է, հայը նորից մնում էր հզոր և իր զինվորներով, իր գիտական նվաճումներով, իր աշխատելու ընդունակությամբ շարունակում էր մեծ նշանակություն ունենալ նշված երեք կայսրություններում էլ:

Հայոց Մեծ Եղեռնը

20-րդ դարը շատ մտավորականներ կարծում էին, որ լինելու է Լուսավորչականության և հումանիզմի դար, որ, ի վերջո, տարբեր ազգերը կարողանալու են ապրել իրար հետ հաշտ ու խաղաղ, սակայն 20-րդ դարը դարձավ կոտորածների և տարբեր ազգերի միջև թշնամանքի խորացման դար: Այդ բազմաթիվ կոտորածների մեջ իր դաժանությամբ ու իրական չափերով առանձնանում է հայոց Մեծ Եղեռնը:

Հայոց Ցեղասպանություն

Հայությունը հավատում էր, որ արդարությունը պետք է հաղթանակի և արեց ամեն ինչ դրան հասնելու համար և պատրաստ էր հանուն պատմական արդարության տալ բարձր գին: 250.000 հայեր կռվեցին Ցարական բանակի շարքերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բացի այդ հայերը կազմեցին 7 կամավորական ջոկատներ, որոնց քաջությամբ և տաղանդի մասին խոսել են ոչ միայն ռուս գեներալները, այլև ցար Նիկոլայ Երկրորդը:

Թուրքիայի երիտթուրքական կառավարությունը, ըստ գերմանական, նաև բուն թուրքական աղբյուրների՝ առաջին հերթին մտավ պատերազմի մեջ նպատակ ունենալով օգտվել խառնակ վիճակից նաև ստանալ Գերմանիայի անմիջական աջակցությունը իրականացնել հայերի ջարդերը, որը որոշել էին արդեն 1911 թ-ին Սալոնիկի գաղտնի ժողովում: Հայերի շրջանում մեծ հեղինակություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պահանջով Արևմտյան Հայաստանի հայության մի խոշոր մասը մտավ թուրքական բանակ, ըստ Դաշնակցության, որպեսզի հայերը առիթ չտան նոր ջարդեր սկսելու:

Իրականում հայկական Մեծ Եղեռնը սկսվեց ոչ թե Արևմտյան Հայաստանում, այլ Արևելյան Հայաստանում, երբ թուրքական զորքերը 1914թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մտնելով Արևելյան Հայաստան, ոչնչացրին այնտեղ գտնվող հայկական գյուղերի խաղաղ բնակչությանը, որովհետև արական սեռի բոլոր ներկայացուցիչները գտնվում էին Ցարական բանակում: Բոլոր փաստերը միաբերան պնդում են, որ Թուրքիային չէին հերիքում զինվորներ Կովկասյան և Միջագետքյան ռազմաճակատներում, բայց երիտթուրք ղեկավարները ավելի քան 200.000 թուրք զինվորներ և ավելի շատ քուրդ զինյալ ավազակախմբեր ուղարկել էին Արևմտյան Հայաստան ու Փոքր Ասիայի հայաբնակ շրջանները՝ կոտորելու տանը մնացած, անպաշտպան, կանանց, երեխաներին ու ծերերին:

Նույնիսկ այս պայմաններում 1915-16 թթ. բազմաթիվ վայրերում հայերը հերոսական դիմադրություն ցույց տվեցին մեծ զոհեր պատճառելով բանակին, որը շատ վայրերում անգամ ուներ ծանր թնդանոթներ: Ամեն մի հային է հայտնի Վանի, Մուսալեռան, Ուրֆայի, Սասունի հերոսամարտերը, որոնցում հայերը, կռվելով մի քանի տասնյակ անգամ շատ թշնամու դեմ, հաղթեցին ոչ միայն թուրքին ու քրդին, այլև նրանց սովորեցնող և հաճախ էլ ակտիվորեն օգնող գերմանացիներին: Այս հերոսական կռիվների շնորհիվ է, որ բազմաթիվ հայեր ազատվեցին և այժմ չնայած ցրված են բոլոր մայրցամաքներում, սակայն համոզված են, որ դրախտային երկիր Հայաստանը շարունակում է մնալ մերը, և ինչպես Հայդուկյան այժմյան երգը «Արյամբ լինի, սրով լինի, պետք է գնանք Հայաստան»:

Սիոնիզմի գաղափարախոսությունը և հայերը

Դեռևս ԽՍՀՄ տարիներին Հայաստանի արտաքին գործերի նախարար, պատմաբան Ջոն Կիրակոսյանը, ուսումնասիրելով Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը, փաստերի հիման վրա նշում է, որ Երիտթուրքական կուսակցության վերնախավը՝ Թալեաթը, Ջեմալը, Շաքի Բեյը և Էնվերը, իսկ հետագայում նրանց փոխարինած Աթաթուրքը ունեին հրեական ծագում, և նրանք սերվում էին այն ժամանակ Թուրքիայի կազմում գտնվող Սալոնիկ քաղաքից, որը 19-րդ դարի սկզբներից աչքի էր ընկնում ակտիվ հրեաներով, իսկ հրեական Սիոնիստական կուսակցության հիմնադրման պահից դարձավ կարևորագույն սիոնիստական կենտրոն, որի ազդեցությունը տարածվում էր ինչպես Օսմանյան Թուրքիայում, այնպես էլ Ցարական Ռուսաստանում, Հարավային և Արևելյան Եվրոպաներում:

Թալեթ-Էնվեր-Ջեմալ

Սիոնիզմը իր առջև խնդիր էր դրել հրեական պետության հիմնադրմանը, որը ենթադրում էր, որ պետք է կառուցվի կամ Պաղեստինում, կամ Կովկասում, կամ էլ հնարավոր տարբերակ էր համարվում Ղրիմի թերակղզին ու նրա շրջակայքը: Նշված 3 տարածքներում էլ հայերը մեծ ուժ էին կազմում  ինչպես բնակչության քանակով, այնպես էլ տնտեսական հնարավորություններով: Պաղեստինում համեմատաբար հայերն ավելի քիչ էին, սակայն կազմում էին բնակչության ավելի քան 12 տոկոսը և բնակչության քանակով արաբներից հետո երկրորդն էին, իսկ տնտեսական հզորությամբ, անշարժ գույքի քանակով իշխող դիրք էին գրավում ինչպես Պաղեստինում, այնպես էլ Երուսաղեմում: Բոլորին է հայտնի, որ Ղրիմում հայերը թաթարներից հետո ամենամեծաքանակն էին, իսկ Կովկասում և Թուրքիայում հայերի ձեռքին էր գտնվում ողջ տնտեսական լծակները:

Այս է պատճառը, որ սիոնիստներն իրենց ծրագրերի իրականացման գլխավոր խոչընդոտը համարում էր հենց հայերին: Եվ հայերի դեմ դավադրությունները սկսվել էին դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ  մի կողմից բացահայտ երևում էր, որ նշված տարածքներում հայերն իրենց ձեռքն են վերցնում ողջ տնտեսական լծակները, իսկ մյուս կողմից էլ հայերի մոտ մեծ արագությամբ բարձրանում էր ինքնագիտակցությունը, և հայ մտավորականությունը սկսում էր ուղիներ փնտրել հայկական պետականության վերականգնամ  ու հայությանը համախմբելու համար:

Մինչև այժմ չի ուսումնասիրվել, թե ինչ ուժերի դրդումով Ցարական Ռուսաստանում միաժամանակ Օսմանյան Թուրքիայի հետ սկսվեց հակահայկական քաղաքականությունը, երբ պետության ամենաբարձր ատյաններում, Ցարական Ռուսաստանի ամենանվիրված ազգին՝ հայությանը, սկսեցին մեղադրել պետական դավաճանության մեջ: Անհասկանալի է, թե ինչու Ցարական իշխանությունները ոչինչ չարեցին, նույնիսկ աջակցեցին 1905թ-ին թաթարների կողմից հայկական նավթահորերի այրմանը, որի հետևանքով Ռուսաստանն ունեցավ միլիարդավոր ռուբլիների վնաս, իսկ համաշխարհային նավթային շուկայում հսկողությունը հայերից անցավ հրեաների ձեռքը՝ հատկապես իշխող դիրք գրավեց հրեա, սիոնիզմի իրական հիմնադրող Ռոդշիլդների տոհմը, որը միշտ էլ աչքի է ընկել տարբեր պետություններում հեղաշրջումներ ու հեղափոխություններ ֆինանսավորելով, ինչպես տեղի ունեցավ Օսմանյան Թուրքիայում և Ցարական Ռուսաստանում:

Երիտթուրքերը, ցավոք սրտի, Հայ Հեղափոխական Դաշնակցության մեղքով վերցրին իշխանությունը և մի կողմից սկսեցին լավ պայմաններ ստեղծել Երուսաղեմում հրեաների համար, իսկ մյուս կողմից էլ կազմակերպել հայկական ջարդեր՝ սկզբում Ադանայում, որը դարձավ փորձաքար 1915 թ-ին Մեծ Եղեռնի համար: Երիտթուրքերի գործունեության հետքը կարելի է տեսնել նաև Կովկասում, երբ մի կողմից Կազանի և Կովկասի թաթարների շրջանում ձևավորում էին պանթուրքիզմի գաղափարախոսությունը, իսկ մյուս կողմից էլ Դաշնակցական լինելու մեղադրանքով Ցարական իշխանությունների ձեռքով ձերբակալում էին հայ մտավորականներին:

1915թ-ի ջարդերի կարևորագույն նպատակներից մեկն էր հայ մտավորականության շրջանում «հեթանոսական շարժման» ոչնչացումը: Շարժման անունը պետք չէ ընկալել բառի բուն իմաստով: Շարժման անդամները՝ Խրիմյան Հայրիկը, Կոմիտասը, Հովհաններս Թումանյանը, Դանիել Վարուժանը, Այվազովսկին և այլ երևելիներ գտնում էին, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել մեր հնագույն պատմությունը, մշակույթը և հայությանը վերադարձնել մեր գանձերը, որով ազգության մեջ կարմատավորվեր առողջ ազգայնականությունը, իսկ մյուս կողմից էլ պարզել մեր կատարած սխալները, որով միայն հնարավոր կլիներ ապահովել ազգին պատվաբեր ապագա: Սիոնիզմը սարսափելի վախենում էր այդ շարժումից, որովհետև այն ոչ միայն կարող էր հզորացնել հայությանը, այլև կարող էր տարածվել մյուս ժողովուրդների շրջանում և խանգարել արդեն այն ժամանակ ծրագրավորվող գլոբալիզացիային:

Հրեական 3 պետությունների ստեղծման առաջին քայլը եղավ Ադրբեջանի ստեղծումը, որտեղ իշխանությունը վերցրին հրեաները և հայկական ջարդեր սկսեցին Բաքվում, Կիրովաբադում, ինչպես նաև Դաշտային և Լեռնային Ղարաբաղներում: Հրեական պետություն ստեղծելու համար Ղրիմում Ստալինը իրականացրեց թաթարների և հայերի արտաքսումը Ղրիմի թերակղզուց: Դեռևս 1918 թվականին Լենինը և Տրոցկին, որոնց երակներով նույնպես հոսում էր հրեական արյուն, Ամերիկայի հետ կնքեցին պայմանագիր, ըստ որի Ղրիմում պետք է ստեղծվեր հրեական ինքնավարություն: Հրեական ծագում ունեցող բազմաթիվ հարուստ ընտանիքներ 1920-ական թվականներին մեծ հողեր ձեռք բերեցին Ղրիմում՝ համոզված, որ իրենք վերջնականապես հաստատվելու են թերակղզում:

Հրեա, ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը օգնության դիմաց ստիպեց Ստալինին, որպեսզի վերջինս թույլ տա ստեղծել անկախ հրեական պետություն: Այն պետք է տարածվեր Օդեսայից մինչև Սոչի՝ իր մեջ ներգրավելով նաև Ղրիմի թերակղզին: Հրեաների այս ծրագիրը խափանելու համար Խրյուշչովը Ղրիմը միացրեց Ուկրաինային, որը ՄԱԿ-ում ուներ իր ներկայացուցիչը և անկախ պետություն համարվելով՝ պարտավոր չէր կատարել Ստալինի տված խոստումը: Ստեղծված Իսրայել պետությունը պատուհաս դարձավ տեղի հայության համար, որը ոչ միայն խիստ կրճատվեց, այլև կորցրեց և այժմ էլ շարունակում է կորցնել իր անշարժ գույքը:

Սիոնիզմի հակահայկական քաղաքականությունն այսօր

Համաշխարհային սիոնիզմը այժմ էլ շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը: Հրեա գիտնականները «լուրջ աշխատություններ» են տպագրում, որոնցում պնդում են, որ իրենց առասպելական նախահայրեր Աբրահամն ու Մովսեսը սխալ են հասկացել իրենց Աստծուն, որ Եհովան հրեաներին է հանձնել ոչ թե Իսրայելը, այլ Քուռ և Արաքս գետերի շրջանը՝ Ղարաբաղ և Սյունիք կենտրոններով: Եվ այդ բոլորը միայն հիվանդ մտքի բարբաջանքներ չեն:

Օր օրի Հայաստանում ավելանում է հրեաների և հրեականություն ընդունող հայախոսների քանակը, որոնք բացահայտ հակահայկական քաղաքականություն են վարում՝ բերելով և երիտասարդության մեջ տարածելով այլասերվածություն, մեզ համար օտար սովորություններ ու աշխարհաճանաչում, որը շարունակությունն է 20-րդ դարի սկզբից մինչև 50-ական թվականներն իրականացված ցեղասպանության:

Մոտենում է 50 տարիների ընթացքում շարունակվող Եղեռնի խորհրդանիշ ապրիլի 24-ը, և հարգելով մեր մի քանի միլիոնների հասնող զոհերի հիշատակը, մենք կոչ ենք անում զգոնության և հոգևոր ինքնապաշտպանության, որպեսզի հայն ու Հայաստանը շարունակեն իրենց հաղթական առաջընթացը և հնարավորություն ունենան նաև խոչընդոտելու այն դավերը, որ այժմ  էլ նախապատրաստվում են ողջ մարդկության դեմ: