Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց Աղվան Հովսեփյանին նրա լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Թե իրականում սա վեևջնական հրաժեշտ էր Հովսեփյանին, թե պարզապես սահմանադրական պարտք, դեռևս պարզ չէ: Հայտնի է այն, որ Հայաստանը հրաժեշտ է տալիս Հովսեփյանին, ով որպես ՀՀ գլխավոր դատախազ ոչ մի քայլ, ոչ մի առաջընթաց չարձանագրեց ոլորտում: Աղվան Հովսեփյանը կարող ենք արձանագրել, որ ավելի շատ այս ընթացքում անձնական գործերի հարթումով զբաղվեց, քան դատախազությամբ: Վերջինս բուռն բիզնես-պրոյեկտներ իրականացրեց, հատկապես իր հարազատ Արագածոտնի մարզում, մայրաքաղաքն էլ անմասն չմնաց: Հովսեփյանը նաև հավատարիմ մնաց իշխանություններին, իրեն հասած գործերն արագությամբ կարճեց, կամ մի զանգով կազմակերպեց: Բայց միևնույն է, ոլորտում ոչինչ չարվեց, եղածն էլ ավելի կոռումպացրեց: Հովսեփյանն անմասն չմնաց նաև սոցիալապես անապահովներին ձեթ ու ալյուր բաժանելուց, իհարկե թաղապետի ընտրությունների ժամանակ, հայտնի պատճառներով: Դատախազության կոլեգիայի նիստերին ջղային դեմք ընդունեց, բայց միևնույն է մնաց շարքային դատախազ, ում մասին ոչ ոք չի հիշելու: Մնում է միայն մեկ հարց, թե ուր կանցնի գործի Հովսեփյանն այս պաշտոնավարումից հետո: Մի՞գուցե ինչ-որ պաշտոն արդեն իսկ իրեն է սպասում, չէ՞ որ Սարգսյանն իր համակարգում ոչ ոքի անգործ չի թողնում: Չնայած որ փաստ է, որ Հովսեփյանին, կարելի է ասել, թույլ չտվեցին շատ զբաղվել քաղաքականությամբ: Խեղճը հազիվ սկսեց խոսել Ցեղասպանության իրավական հիմքերի, պահանջատիրության ու մեղավորներին պատժելու մասին, այն էլ դա քանդված ու անուշադրության մատնված եկեղեցում հնչող զանգի պես մի բան էր, որն այդպես էլ խլացավ հեռվում: Թերևս միայն այս հարցով մի օր կհիշենք Հովսեփյանին, որ կարողացավ լսեցնել թուրքերին, որ մեր իշխանական համակարգում դեռ մտքեր արտահայտվում են պահանաջատիրության քաղաքականության վերաբերյալ:













