Ռուսաստանը խեղդում է Հայաստանին

12

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն բավական երկար տարիներ օդից կախված վիճակում է, և այդ մասին գիտենք բոլորս: Պատերազմական իրավիճակը շարունակվում է և ցանկցած պահի կարող է վերսկսվել: Բայց արդեն տասնյակ տարուց ավելի հարցը փորձում է <> ԵԱՀԿ Մինսկի խումբը իր համանախագահող երկրների միջոցով, ովքեր, մեղմ ասած, ի նպաստ Հայաստանի մեկ չոփ անգամ չեն դնի աջից ձախ: Նախ այն, որ Մադրիդյան սկզբունքները, որ առաջ է քաշում Մինսկի խումբը, ընդհանրապես չի բխում հայկական կողմի շահերից, քանզի այդ սկզբունքները չեն ընդունում Հայաստանի տարածքայի ամբողջականությունը կամ էլ Ղարաբաղի ինքնորոշումը: Այդ սկզբունքները ի սկզբանե գործում են հօգուտ մեր թշնամու: Եվ այս ամենը իմանալով՝ մենք շարունակում ենք այդ փուչ գործընթացը, բայց էլ ի՞նչ կարող ենք անել, արդյո՞ք մեր իշխանությունները ունեն այլընտրանք: Այսօրվա գործող իշխանությունները և նրանցից սերտաճած ու իշխանության ձգտող ուժերը չեն կարող պայքարել այս ամենի դեմ և միշտ լինելու են Ռուսաստանի ձեռքի խաղալիքը, քանզի այդ երկրի թեթև ձեռքով են եկել և նրա դեմքին են միշտ նայում: Իսկ հայ մարդուն պե՞տք է Ռուսաստանի պես <>: Շատերը մինչ օրս էլ համոզված են, որ առանց այդ երկրի չենք կարող գոյատևել, բայց սա սխալ կարծիք է և առաջացել է հենց ժողովրդի միտքը աղավաղելու համար: Հիշենք մեր պատմությունը: Ո՞ւր էր Ռուսաստանը, երբ Հայաստանը գոյություն ուներ, աշխարհում իր տեղն ու դիրքը ուներ և թելադրող էր: Չկար: Այսինքն՝ սա ևս ապացուցում է, որ մենք կարող ենք ապրել առանց մեզ իշխողների և մեր երկիրը դարձնել հզոր և մրցունակ: 
Սակայն գերտերությունները թույլ չեն տալիս մեզ շնչել և ստեղծելով այս իրավիճակը՝ մինչ օրս մեզ փակ անօթի մեջ են պահում և արդեն իսկ չեն թաքցնում իրենց ամբիցիաները: Նույն Ռուսաստանը որերոդ անգամ տարբեր մասշտաբի պաշտոնյաների բերանով Ղարաբաղը համարում է <>: Այս անգամ Լավրովն էր, ով իբր թե հարցի լուծման ամենամեծ ջատագովներից է, բայց պարզվում է՝ ոչ թե հայանպաստ կամ երկկողմ նպաստավոր, այլ Ադրբեջանի համար նպաստավոր պայմաններով: Ի՞նչ է ուզում սրանով ասել Ռուսաստանը: Ինչո՞ւ են մեր ղեկավարները հանդուրժում իրենց <> հակահայ քայլերը: Կտեսնեք, որ չեն էլ արձագանքի: Ի դեպ, խոսում ենք իշխանություններից, որ լռում են, իսկ ո՞ւր է մեր հարգարժան ընդդիմությունը, որ կուրծք է ծեծում և օր ու գիշեր խոսում իշխանական թևի թերի դիվանագիտության մասին: Իրենք էլ չեն խոսի, քանզի Արցախը նրանց համար միայն ընտրությունից առաջ ու հետո խոսելու և մարդկանց իրենց շուրջը հավաքելու մեթոդ է ոչինչ ավելին: Սա ի միջի այլոց:
Բայց վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանը իր <> գործընկերոջը՝ Հայաստանին, պատժում է տարբեր մակարդակներով: Չմոռանանք գազի սակագինը, որը Եվրոպական երկրներին մատակարարվող գնին համարժեք է, և իհարկե Ռուսաստանը գիտի մեր ու Եվրոպայի հնարավորությունները: Մի՞գուցե Ռուսաստանի իշխանությունները փորձում են ճնշելով իշխանություններին ինչ-որ քայլերի մղել: Կամ գուցե Վլադիմիր Պուտինը ուզում է դո՛ւրս մղել Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան կլանը: Միգուցե այդ ձևով փորձում է ազատվե՞լ նրանցից: Մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ Ռուսաստանը նման երկակի խաղ է խաղում մեզ հետ: Այդ երկիրը իբրև թե միշտ մեր կողքին է, բայց միշտ մեր դեմ է գործում: Հիշենք Արցախյան ազատամարտը, երբ ռուսական կողմը մեջքից մեզ հարվածում էր, բայց միաժամանակ մեր կողմն էր պաշտպանում: Փաստացի Ռուսաստանը միշտ լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ: Այս երկիրը և՛ մեզ է զենք վաճառում, և՛ Ադրբեջանին: Այսինքն՝ խփում է և՛ նալին, և՛ մեխին, հարց է առաջանում, թե ով է նալը և ով՝ մեխը: Սրանք քայլեր են, որ ուղղված են մեր դեմ, բայց մեր իշխանությունները աչք են փակում այս ամենի վրա: Ինչո՞ւ: Իհարկե, իշխանությունը պահելու համար: Ռուսաստանն ասես ծովի ափին կանգնած մարդ լինի, ով տեսնում է ծովում խեղդվողին, բայց ծիծաղում է և քար շպրտում, որ ջրում գտնվողը միանշանակ խորտակվի: Սակայն եթե Ռուսաստանը փորձում է այս կերպ կոտրել նախագահ Սարգսյանի մեջքը, ապա այդ կերպ կառավարությունն ու Սարգսյանը հինգ տարի չեն կարող գոյատևել, իսկ այդ դեպքում ինչո՞ւ այդ նույն ՌԴ-ն ընդունեց ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները: Հարցեր, որոնց պատասխանները հակասական են:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};