Հ. Բագրատյան. Մի օր ռեակտորները չեն դիմանալու

19

ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստերի ժամանակ Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե երբ են նոր ատոմակայանի շինարարական աշխատանքները սկսվելու: Նա նշեց, որ ատոմակայանը վերագործակելուց հետո, այն առավելագույնը 15 տարի պետք է աշխատի, որովհետեւ այդպիսին են եղել նորմատիվները. «Ռեակտորների համար սահմանված է 30 տարի ժամկետ: Դա՝ պայմանական է: Մի օր ռեակտորները չեն դիմանալու և ժամանակն է նոր ատոմակայան կառուցելու: 16 տարի է՝ խոսակցություն ենք լսում, որ համակարգվում է: Բայց ե՞րբ է սկսվելու աշխատանքը՝ շինարարության գծով»: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը պատասխանեց. «1995թ.-ին ԱԷԿ-ի վերագործարկումից հետո ամեն տարի իրականացվել են միջոցառումներ գործող էներգաբլոկի անվտանգության համար, այդ թվում` գրանտային, ԱՄՆ-ի աջակցությամբ, և առ այսօր 110 մլն դոլար ներդրում է կատարվել այդ ուղղությամբ: ԱԷԿ-ը անվտանգության բոլոր նորմերին համապատասխանում է, և մետաղի հետ կապված խնդիր չկա: Չեմ կարող համաձայնել ռեակտորի մետաղի հետ ձեր բարձրացված հարցին: Դա ամենաառաջնայինն է»,- հավաստիացրեց Ա. Սիմոնյանը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};