ԿԸՀ-ն կքննարկի ինքնաբացարկների հարցը

18

ԿԸՀ մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: Նիստի օրակարգում ներառված է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Կկազմվի նաև արձանագրություն` Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին: