Ինչո՞ւ են իշխանությունները սքողում հակահայ խոսքերի հեղինակ Լուկաշենկոյին

17

Այն, որ արդեն ողջ ԱՊՀ երկրների նախագահների, նախարարների ու մանր-մունր չինովնիկների կողմից հնչում են հակահայկական՝ մասնավորապես ԼՂ հակամարտությանը վերաբերող ադրբեջանամետ դիրքորոշումներ, այլևս անհերքելի է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը ևս այս շարքից էր, և վերջինիս հայտարարությունը խիստ նպատակային էր: Նշենք, որ Լուկաշենկոն ուկրաինական Известия պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում անդրադարձ էր կատարել ԼՂ հակամարտությանը և մասնավորապես ասել. <>: Ի դեպ, Լուկաշենկոն խոսքի վեջում նշում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է միասին նստեն ու որոշեն հարցը: Սրանք Լուկաշենկոյի բառացի խոսքերն են, որին ի պատասխան ՀՀ ԱԳ Փոխնախարար Շավարշ Քոչարյանը հետևյալ կերպ է արձագանքում. <>: Ինչպե՞ս է ստում Շավարշ Քոչարյանը, երբ պարբերականի կայքում այսօր էլ կա այդ հարցազրույցը տեղադրված: Ինչո՞ւ է Քոչարյանը պատասխան տալիս Լուկաշենկոյի փոխարեն, ծածկադմփոց անում վերջինիս խոսքերը և բառացիորեն հերքում իրական փաստը: ՀՀ ԱԳՆ-ն ոչ թե պետք է շղարշով ծածկեր Բելառուսի նախագահի այս հակահայ բառերը, վիրավորանքն՝ ուղղված Արցախում ապրող հային, որ այնտեղ նորմալ կյանք չկա, այլ պահանջեր պատասխան, թե ինչու է Լուկաշենկոն այստեղ այլ բան խոսում, ուրիշ տեղ այլ: Իսկ Լուկաշենկոն մի քանի շաբաթ առաջ էր Հայսատանում, հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, միասին կուշտ կերան-խմեցին: Ու այստեղ հարց է ծագում. այդ ի՞նչ է խոսել Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ Սարգսյանը համաձայնել է ԼՂ հարցի շուրջ: Հարցազրույցում ակնհայտ է Բելառուսի նախագահի կարծիքն ու վերաբերմունքը հակամարտության շուրջ, նա վստահ է, որ հարցը պետք է լուծեն Ադրբեջանն ու Ռուսաստանը, բայց ոչ՝ Հայաստանը: Այսինքն՝ Սարգսյա՞նն էլ է կողմ հարցի նման մոտեցմանը: Եթե Քոչարյանը ուզում է թաքցնել, փակել բոլորիս լայն բացված աչքերը՝ ասելով, որ Լուկաշենկոն նման բան չի ասել, ուրեմն կարող ենք եզրակացնել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, կոշտ պահանջի փոխարեն փորձում են մեղմել ու սքողել, ինչո՞ւ: ՀՀ արտաքին քաղաքականությունն այնքան ողբերգալի վիճակում է, որ նույնիսկ իր համար առանցքային հարցի շուրջ չունի ձևավորված կարծիք, վախենում է առաջ տանել իր գաղափարը, պայքարի արդյունքը: Ինչո՞ւ են փորձում պաշտպանել Լուկաշենկոյին, եթե նա դրա կարիքը չունի: Մի՞գուցե լավ չեն ընդունել նրան իշխանական շրջանակներում, բայց կարծում եմ Գագիկ Ծառուկյանն էր սեղանի տերը, նա էլ խնդիր չունի պատիվ տալու հետ: Ուրեմն էլ ի՞նչ պատճառ կա: Օր օրի մենք բոլորս տեսնում ենք, որ աշխարհը չի ընդունում անհերքելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղը հայերի պապական տարածքն է և անքակտելի է ՀՀ-ից: Ռուսաստանը տարբեր մակարդակներով մեր դեմ է խոսում, հիշենք վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը կրկին ադրբեջանամետ դիրոքորոշում հայտնեց, ինչին նույնիսկ մեր երկրի կողմից պաշտոնական որևէ արձագանք չհնչեց, Բելառուսը, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն իր տարաբնույթ սկզբունքներով, իսկ մեր երկրի ղեկավարությունը աչք է փակում՝ դրանով իսկ թույլ տալով նման շահարկումները, որոնք լավ հետևանք չեն կարող ունենալ: Այս բոլորին հակադարձել է պետք, պարոնա՛յք, այսպես մի օր Արցախն էլ կնվիրեք՝ մոռանալով պատմական փաստերը, այդ հողում ապրող հայերին ու այդքան արյուն թափած մեր հերոսներին:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};