Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության իշխանություններին երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման շուրջ: Պաշտոնական նամակը փոխանցել են ԵՄ հանձնաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայային:
Նրա խոսքով՝ պաշտոնական դիմում ներկայացնելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին, Գրոդնոյում, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Նամակը հանձնվել հոկտեմբերի կեսերին:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













