Դեմոկրատիայի փայլն ու թշվառությունը

54

Այժյման գոյություն ունեցող պետությունների ճնշող մեծամասնության մոտ ձևավորված դրամա-իրային հարաբերությունները և արևմտյան դեմոկրատիան իրենց ձևավորումը սկսել են Աթենքի քաղաք-պետոթյունում, որի մոդելը այժմ էլ գովերգվում և համարվում է իր դարաշրջանի համար կատարյալ: Որպես ապացույց ներկայացվում է Աթենքում ծաղկող մշակույթը, գիտությունը, արհեստները և Աթենքի դերը հունական քաղաք-պետություններում և տարածաշրջանում: Մեղմ ասած, այդ բոլորը ճիշտ չեն, և լայն հասարակությունը տեղյակ չէ, որ Աթենքի ծաղկումն ու զարգացումը տևել է ընդամենը 10-15 տարի և ձեռք է բերվել միայն 300-ից ավել քաղաք-պետությունների գաղութացման ու թալանի շնորհիվ: Արիստոտելը, ով գրել է Աթնական պետության կառուցվածքի մասին, նշում է, որ պետությունը հզոր է միայն, եթե ունի ճնշող բնակչության միջին շերտ: Ըստ նրա՝ հարուստ քաղաքացիները դառնում են լկտի, գող ու ավազակ՝ պատրաստ գողանալու ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի փողերը: Չքավորները, ստրուկի կյանք վարելով, նմանվում են ստրուկների՝ պատրաստ վաճառելու ամեն սրբություն և անգամ իրենց: Արիստոտելը չի նշում, թե ինչպես պետք է ձևավորվի միջին դաս, երբ չքավորներից ոչինչ վերցնել հնարավոր չէ, իսկ իշխանության եկած գողերը, երբեք հետ չեն տա իրենց գողացածը: Սակայն իր մյուս աշխատություններում նա արդարացի էր համարում <> ժողովուրդներին թալանելը, և պարզ է դառնում, որ, ըստ նրա տեսակետի, միջին դասը պետք է ձևավորվեր այլ ժողովուրդներին և մյուս քաղաք-պետություններին (ինչպես և տեղի ունեցավ) թալանելու հաշվին: Այժմյան քաղաքակրթության մաս է կազմում նաև Հայաստանը, և այն բոլոր օրենքներն ու օրինաչափությունները, որոնք գալիս են դեռևս Աթենական դեմոկրատիայից, առկա են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ այն հարաբերություններում, որոնք ձևավորվել են Հայաստանի և մյուս պետությունների միջև: Այս պայմաններում բնական է, որ Աթենական պետականության դերը ստանձնել են Արևմտյան տերությունները, որոնք ձևավորել են <> գործող համակարգը, երբ իրենց քաղաքացիների շրջանում միջին դաս ձևավորելու համար նեոգաղութային քաղաքականություն է վարվում մյուս տարածաշրջանների նկատմամբ: Հայաստանը զրկված է այլ ժողովուրդներին թալանելու միջոցով ձևավորել միջին դաս.կնշանակի՝ այս ճանապարհը Հայաստանին և հայությանը տանում է փակուղի: Աթենքի գաղութային քաղաքականությունը մյուս քաղաք-պետությունների նկատմամբ հանգեցրեց Պելոպոնեսյան պատերազմին, որի հետևանքով մոտ 2000 տարի թաղվեց միացյալ Հունաստան ունենալու երազանքը, իսկ հույները դարձան վարձկան զինվորներ, այն ժամանակ հայտնի երկրներում և, ի վերջո, փորձանք դարձան ինչպես իրենց, այնպես էլ մյուս ժողովուրդների համար: 17-րդ դարի վերջերից և 18-րդ դարի սկզբներից Եվրոպայում սկսվեց ձևավորվել Եվրոպական այժմյան քաղաքակրթությունը: Եվրոպայում կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը պատմության մեջ գրվեց հարյուր հազարավոր մարդկանց արյունով և բնակչության մասսայական աղքատացմամբ: Ճորտությունից <> ժողովուրդները երանությամբ էին հիշում իրենց կախյալ վիճակը: Դրամաիրային հարաբերությունների` կապիտալիզմի հաղթանակը չբերեց ժողովուրդներին հանգստություն ու խաղաղություն: Մշտապես շարունակվող համաեվրոպական պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում՝ Եվրոպայի բնակչությանը ոչնչացնում էր կրկնվող սովը: Միայն 19-րդ դարի առաջին կեսին պատերազմների և շարունակվող սովերի հետևանքով Եվրոպայի բնակչության կեսը ոչնչացավ: Միայն Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի գաղութացման ու թալանի, նաև արյունահեղ հեղափոխությունների շնորհիվ Եվրոպայում ձևավորվեց միջին դասը: Այդ բոլորը նույնպես Եվրոպայում չկարողացավ ապահովել կայունություն: 19-րդ դարի վերջին սկսված ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել միայն 20-րդ դարի սկզբին՝ սկսված համաշխարհային պատերազմին նախապատրաստվելով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց նոր ճգնաժամ, որից կարողացան դուրս գալ միայն նոր համաշխարհային պատերազմ սկսելով: Այս պայմաններում մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը միջին դասի ձևավորումը նույնպես հարաբերական հասկացողություն էր, իսկ միջին դասը այնքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը, որը երկու համաշխարհային պատերազմների շնորհիվ դարձել էր համաշխարհային գանձարան, փորձեց արևմուտքում հաստատել իր տնտեսական, քաղաքական և, ի վերջո, գաղափարական գերիշխանությունը: Տնտեսության 50-ական թթ. վերականգնումը անմիջապես փոխարինվեց նոր համաշխարհային ճգնաժամով: 20-րդ դարի 60-ական թվականներից սկսված համաշխարհային ճգնաժամից հնարավոր եղավ դուրս գալ միայն այսպես կոչված <> կիրառման շնորհիվ: Պետությունները ահռելի վարկեր էին տրամադրում բանկերին, որոնք իրենց հերթին չհիմնավորված վարկեր էին տրամադրում Եվրոպայի քաղացիներին: Այս՝ հիմք չունեցող դրամավարկային բուրգը` <>-ն, չէր կարող անընդմեջ գոյատևել և իր գոյությունը կարողացավ երկարաձգել միայն խորհրդային համակարգի և ԽՍՀՄ-ի ավելի վաղ փլուզման շնորհիվ: 2008 թվականին սկսված ճգնաժամի պատճառներն ուսումնասիրելու փոխարեն՝ Եվրոպական պետությունները որոշեցին նոր վարկեր տրամադրել միջազգային բանկերին: Միայն ԱՄՆ-ն 16 տրիլյոն դոլլար հատկացրեց բանկերին, որը բանկերն օգտագործեցին, մեղմ ասած, ոչ արդյունավետ: Տրված փողերը բանկերը փոշիացրին, իսկ Եվրոպական պետությունները կանգնեցին բացահայտ սննկացման եզրին: Այժմ Եվրոպան փորձում է իր փողային պակասորդը լուծել սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով, ինչը խիստ վտանգավոր է: Եվրոպական քաղաքակրթության ճգնաժամի հետ կապված՝ այժմ ակտիվացել է այդ քաղաքակրթության դրոշակակիր ԱՄՆ-ն: Այդ պետությունը Աթենական պոլիսի նման փորձում է իր ապրելակերպը, իր գաղափարախոսությունը արմատավորել ողջ աշխարհում, և որտեղ հնարավոր չէ այդ անել հզոր դոլլարի ու կամակատարների միջոցով, դեմոկրատիայի տարածումը իրականացնում է ԱՄՆ-ի բանակը: Այս քայլերը շատ ավելի նման են մեռնող մարդու վերջին ցնցումներին, որոնք խիստ անկանխատեսելի են.<>: Աթենքի վարած քաղաքականությունը հանգեցրեց համահունական՝ Պելոպոնեսյան պատերազմին: Վերջին երկու հարյուր տարվա Եվրոպական քաղաքակրթությունը կրկնում է Աթենքի քաղաքականությանը: Իսկ ի՞նչ կլինի այդ քաղաքականության հետևանքը, դժվար չէ պատկերացնել… Հատված՝ չտպագրված <> գրքից Գուրգեն Կարապետյան

var addthis_config = {“data_track_addressbar”: true};