ԲՀԿ-ն պետք է ինքնուրույն որոշում ընդունի. Լևոն Զուրաբյան

18

ԲՀԿ-ն պետք է ինքնուրույն որոշում ընդունի, և ոչ ոք չպետք է խանգարի նրան այդ մտորումների ժամանակ:  ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Նրանք ուզում են լուծել իրենց համար կարևոր հարցեր, և պետք չէ այդ ժամանակ իրենց խանգարել: ԲՀԿ-ն առանց այդ էլ ընդունել և ընդունում է շատ հարվածներ»,-հավելել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին տեղի է ունենալու ԲՀԿ արտահերթ համագումարը: