Բաքուն կլինի առաջին քաղաքներից, որը կզրկվի ԵՎՐՈ-2020-ը ընդունելուց. The Sun

11

Եվրոպայի հաջորդ տարվա առաջնությունը չի կարող անցկացվել այն ձևաչափով, որը նախապես պլանավորվել էր։ ՈւԵՖԱ-ն լրջորեն դիտարկում է ընդունող երկրների քանակը կրճատելու հարցը։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝  հայտնում է The Sun-ը։

Ըստ The Sun-ի՝ Բաքուն կարող է դառնալ առաջին քաղաքներից մեկը, որը կզրկվի նման մեծ մրցաշար հյուրընկալելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, Հայաստանի հետ հակամարտությունն է։

Սանկտ Պետերբուրգը և իսպանական Բիլբաո քաղաքը նույնպես կարող են նույն բախտին արժանանալ։ Բանն այն է, որ իսպանացիները խնդիրներ ունեն տոմսերի վաճառքի հետ։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը վերջնական որոշում կընդունի առաջիկա շաբաթների ընթացքում։