Արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի մասնավոր նպատակը ո՞րն է

16

Մայիսի 28-ից մինչև 30-ը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Լոնդոնում նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն է:

Արքայազնի հանդիպումների և բարեգործական գործունեության շարքը շատ խոստումնալից է այս երկու օրվա համար: 

Իսկ ո՞վ է Արմեն Սարգսյանը, նրանից համառոտ կենսագրական՝ 1996-97 թթ. Ա. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, մինչ այդ, ըստ կառավարության պաշտոնական կայքէջում եղած տեղեկությունների.

Աշխատանքային գործունեություն
1979-1984թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ ասիստենտ
1984-1985թթ. Քեմբրիջի համալսարան/Մեծ Բրիտանիա/՝ այցելու դասախոս
1985-1992թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ դասախոս
1990-1992թթ. ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոն՝ ամբիոնի վարիչ
1992-1993թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
1993-1994թթ. ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում
1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում
1996-1997թթ. ՀՀ վարչապետ
1998-2000թթ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Այլ տվյալներ
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ
Պանհայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
51 գիտական հոդվածների և 3 ձեռնարկների հեղինակ (քաղաքական, տեսական ֆիզիկայի, աստրոֆիզիկայի և համակարգչային մոդելավորման թեմաներով)

Բացի այդ՝ Սարգսյանը երկու օր առաջ նշանակվել է Lydian International ընկերության նախագահ, որը Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության հիմնադիրն է: Lydian International -ը նաև Համաշխարհային բանկի անդամ է: 

Ինչպես նկատում ենք Սարգսյանի գործերը բավական <<լավ>> են, ինչը հավանաբար կախված կլինի իր որոշակի հայացքներից: Զավեշտալին այն է, որ արքայազնը Հայաստան է ժամանում միայն Երևանի հանդեպ ունեցած <<սիրո ու բարեգործական նկրտումների>> նպատակներով: Ասենք, Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցվելու է պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն: Եվ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն: 

Մի խոսքով բարեգործությունների շքերթ, որոնց նպատակը առաջին հայացքից ուրախալի է, բայց նաև շատ զարմանալի: Հայաստանը այն քիչ երկրներից էր, որ չուներ միայնակ մայրերի համար նախատեսված ապաստարան: Հիմա բոլորը կզարմանան, թե ինչու եմ գրում այս ամենը, չէ որ շատ լավ է մայրերը ապաստան կունենան, կտեղավորվեն: Իհարկե, լավ է, որ մայրերը դրսում չեն մնա: Բայց այդ ապաստանները հանուն մայրերի ու նրանց զավակների են գործելո՞ւ, թե ինչ-ինչ նպատակներ են հետապնդելու: Ասենք ԱՄՆ-ում այդ ապաստաններում հավաքվում են այն կանանք, ովքեր ընտանեկան խնդիրներ ունեն և այդ ապաստանը օգնում է կնոջը ամուսնու վրա պրովոկացիաներ ստեղծելու գործում: Արքայազնի այս <<բարեգործությունը>> հուսանք նույն կերպ չի աշխատի և շատ ընտանիքներ չեն քանդվի, շատ հայ տղամարդկանց վրա պրովոկացիաներ չեն սարքվի: 
Շատերը, միգուցե, դեմ լինեն գրածիս, քանզի համաձայն են, որ կնոջ իրավունքները ոտնահարվում են, կինը և երեխան պետք է ապաստանում տեղ գտնեն, այո ոտնահարվում են կնոջ իրավունքները, բայց ոտնահարվում են նաև տղամարդու, երեխաների, տատիկների և պապիկների իրավունքները և չեմ կարծում, որ անհայտ ծագումնաբանության ապաստանը կարող է օգուտ տալ այդ գործում, կամ դրանով իսկ կլուծվեն բոլոր ընտանեկան խնդիրները: Ամենևին, հարկավոր է երկրի ներսում ընտանիքների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որ համերաշխ ապրեն և ոչ թե տանից դուրս գալով գնան ապաստան, այլ ուղղություն, այլ հոսանքներ: Հավատացեք, այս ծրագրերը ոչնչով չեն օգնում Հայաստանին, այլ հակառակը՝ եղածն էլ փչացնում են:

Իսկ պատկերացնո՞ւմ եք Արմեն Սարգսյանի դիրքը որքան բարձր է, որ նախագահի մասշտաբով չի գալիս Չարլզը, այլ իր հրավերով: Կարելի է ենթադրել, և շատերը կգուշակեն, իհարկե: Իսկ մի՞գուցե Արքայազնն այստեղ բացի հայաստանանվեր գործից, այլ նպատակներով է գալիս, այլ հարթության հանդիպումներ ունի, բացի մատենադարան ու Սարգսյանի նստավայր այցելելը…

var addthis_config = {“data_track_addressbar”: true};