Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին: տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հասաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













