Սարգսյանն ու Սահակաշվիլին մասնակցել են հայ-վրացական գործարար համաժողովին

Սարգսյանն ու Սահակաշվիլին մասնակցել են հայ-վրացական գործարար համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միասին մասնակցել են հայ-վրացական գործարար համաժողովին: Հանդիպմանը մասնակցել են վրացական 100 ընկերություն և ավելի քան 40 հայ գործարարներ: Հայաստանի նախագահը իր ելույթի ընթացքում Հայստանում աշխատող բոլոր վրացի գործարարներին կոչ է արել դիմել նախագահի վարչակազմ` խնդիրներ առաջանալու դեպքում. «Մենք դեռ ոչ բոլոր հարցերն ենք կարգավորել: Հուսանք վրացի գործարարները կընդլայնեն իրենց մասնակցությունը հայկական բիզնես միջավայրում»,- նշել է Սարգսյանը: Նախագահը նաև ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի տնտեսությունները միմյանց նման են, և երկուսն էլ կրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները:
Սահակաշվիլին էլ իր հերթին նշել է, որ. «Վրաստանը չունի նավթ և գազ, ինչպես իր որոշ հարևանները, բայց երկրում չկա բյուրոկրատիա և կաշառակերություն, ինչն էլ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»: Ինչ վերաբերվում է Հայաստանին. «Հայաստանի հետ մենք դյուրացնում ենք սահմանային անցակետերի ռեժիմը», և որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը «ցավոտ հարց է ողջ Կովկասի համար, և ամենաառաջինը` Վրաստանի»,- շեշտել Սահակաշվիլին:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};