Եթե 2001-ին ներկրվող մեքենաների 59%-ը ռուսական էին, ապա 2010-ին նրանց քանակը նվազել է հասնելով մինչև 9 տոկոսի: Ինչպես հայտնում են Regnum-ից, ռուսական ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը ևս նվազել է: Եթե 2010-ին 3 500 դոլար էր, ապա այս տարի դարձել է 1 250 դոլար` չնայած որ մեքենայի մաքսազերծման գինը կազմում է մեքենայի շուկայական գնի 32-37 տոկոսը` կախված մեքենայի մակնիշից:
Նշենք, որ ընդհանուր առմամբ 2011-ին ավտոմեքենաների ներկրումը ավելացել է 2010-ի` 3 532-ից հասնելով` 7 706-ի:
Ի դեպ, տարածաշրջանի կտրվածքով Հայաստանում մաքսազերծումն ամենաթանկն է արվում: