Պատգամավոր դառնալու համար հարկավոր է ուրախ դեմք ունենալ

16
Պատգամավոր դառնալու համար հարկավոր է ուրախ դեմք ունենալ

«Շատ կարևոր է առողջ սերնդափոխությունը, այն, որ հետագայում նախկին ձանձրալի, տաղտկալի դեմքերը չեն լինի ԱԺ-ում, ովքեր էստաֆետի պես անցնում էին նստաշրջանից նստաշրջան»,- իր տեսակետն է հայտնում ԲՀԿ ական Նաիրա Զոհրաբյանը, հավանաբար ասենք իր, Հմայակ Հովհաննիսյանի, Արամ Սաֆարյանի դեմքերը համարելով ուրախ և երջանիկ: Նա համարում է, որ Աժ-ում պետք է փոփոխություն լինի` պատգամավորների առումով: «Այն, որ ԱԺ ընտրություններին, իրենց թեկնածությունն են դրել ասենք լրագրողներ, ես դա նորմալ եմ համարում, օրենքը չի սահմանափակում: Ու պարզ չի, թե ավելի լավ քաղաքական գործիչ կլինի կենսաբանը, թե հենց քաղաքագիտության ֆակուլտետն ավարտածը»,-ասում է նա, ու միանգամից ավելացնում. «Թեև ինձ համար շատ տարօրինակ էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները ցանկացան զբաղվել քաղաքականությամբ, իսկ լրագրողներինը նորմալ է, մարդիկ չեն էլ խախտում լրագրողական էթիկան, որքանով որ ես գիտեմ, իրենք դադարեցրել են իրենց լրագրողական գործունեությունը»,- ասում է նա: ԲՀԿ- ական պատգամավորը կարծում է, որ անհրաժեշտություն չկա հավելյալ այսպես ասած պահանջների, «նա ով ցանկանում է, կարող է զբաղեցնել պատգամավորի աթոռը: Հետագայում աշխատանքի որակը ցույց կտա, տվյալ մարդը լավ քաղաքական գործիչ է, թե ոչ»,-ասում է Զոհրաբյանը, հավանաբր կամ չցականալով, կամ մոռացության մատնելով մի շատ փոքրիկ հանգամանք, որ ամեն մարդ տարբեր նկատառումներից ելնելով չի կարող դառնալ պատգամավոր: ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ կարծում է, որ կարելի է մտածել հատուկ պահանջներ ստեղծելու մասին, որպեսզի մարդը կարողանա դնել իր թեկնածությունը: «Քանի որ պատգամավորը ժողովրդի ընտրյալն է, կարծում եմ, որ պետք է հարցում անել ժողովրդի շրջանում, և ժողովուրդն էլ թող ասի, ուզում է այսինչ մարդը զբաղվի քաղաքականությամբ, թե ոչ: Կարծում եմ ճիշտ կլինի, ամեն մեկը զբաղվի իր գործով` պատգամավորը` քաղաքականությամբ, այլ մասնագիտության տեր մարդը իր գործով»,-ասում է նա:
Ծանոթանալով տարբեր կուսակցությունների ցուցակներին` որպես ընտրող կանգ ես առնում մի շատ պատասխանատու քայլի առաջ և ունենում ես բազմաթիվ անհայտներով խնդիր: Ցուցակի անուններից մեծ մասին կամ չես ճանաչում, կամ էլ մարդիկ են, ովքեր կարող են միայն «բեսետկայի ռազբորկաներ տանել»: Ինչ է ով ուզի, ասենք, օրինակ` երկար տարիներ գաջ քսելու վարպետը, կարող է դառնալ պատգամավոր, թե կրկին օրենքներ կընդունեն նրանք, ովքեր շրջանցում են դա, իհարկե մեղմ ասած` շրջանցում են:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};