Չհիմնավորված թանկացում, հիմանվորված տուգանում. օրինախախտները տուգանվել են

7

Տիկին Վարդուհին, ով մասնագիտությամբ մաթեմատիկ է, երկար տարիներ զբաղվում է առևտրով: Մի քանի ամիս առաջ չէր կարողանում Թուրքիայից բերված ապրանքը ստանալ, քանի որ կիլոգրամի համար նախատեսված գումարը թանկացրել էին: Նա միակը չէր, բազմաթիվ այլ առևտրականներ ևս հայտնվել էին անելանելի դրության մեջ: Այսօր սակայն մ,եղավորները պատժված են: Հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերություններ տուգանվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից: Տուգանքը չի եղել կամքի դրսևուրում, եղել են ստույգ փաստեր:
Դեռևս տարեսկզբին 4 տնտեսվարողներ` >, >, > և >, բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, որի պատճառով էլ առևտրականները ցույցեր էին կազմակերպել: Նրանք նաև պնդում էին, թե Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Այդ ժամանակ սկսվել էր աժիոտաժ, բոլորը մեղադրում էին Պետեկամուտների կոմիտեին: Մինչդեռ ՊԵԿ-ն այս առնչությամբ պաշտոնապես հավաստիացրել է, որ Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների չափի փոփոխություն չի եղել: Նույն աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն, առևտրականները խուսափում են երևալ հարկային և մաքսային դաշտում, այդ պատճառով էլ աշխատում են միջնորդների հետ: Տվյալ դեպքում խնդիր է առաջացել միջնորդի և առևտրականների միջև:
Այսպիսով «Չորս ընկերե ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ, «ՍՕՀՕե ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսըե կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիսե ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ: Պրոֆ իմպրոտեքս ընկերության ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը կատարվածի վերաբերյալ ներկայացնում է իր պարզաբանումները. >:

Իսկ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանն այլ բան է արձանագրում. >,-ասաց նա: