Հայաստանի ներքին, ինչու ոչ` նաև արտաքին քաղաքական իրավիճակը վերջերս հայտնվել է ակնդետ ուշադրության, զանգվածային մեկնաբանությունների և զանազան բամբասանքների թիրախում: Չնայած, որ հարկ է նկատել, որ դրա հիմնական պատճառը չկա, առանձնապես ոչ մի մեծ քայլ հատկապես ներքաղաքական դաշտում գրեթե տեղի չի ունեցել: Ի դեպ, ասվածն ապացուցելու համար փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել մայրաքաղաքում: Հարցը կարծես թե պարզից էլ պարզ էր` մի քանի կարևոր իրադարձություններ, որ տեղի են ունեցել վերջին ամիսների ընթացքում: Հարցված 50 համաքաղաքացիներից 45-ը չկարողացավ ոչ մի փաստ ներկայացնել անցած 6 ամսվա քաղաքական կյանքից: Սակայն պետք չէ ամեն ինչ ինչպես ասում են ներկայացնել միայն սև գույնի տակ, առավել ևս, որ մեր լրատվական միջոցը նման առաքելություն ու պատվեր չունի, ուստի ներկայացնեմ այն մի քանի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 6 ամիսների ընթացքում:
Այսպիսով, հարկ է նկատել, որ եթե նախորդ տարին անցավ հայ-թուրքական գործընթացի նշանի տակ, որի հետ , ի դեպ, մեծ հույսեր էին կապում թե արտաքին և թե ներքին ուժերը, ապա այս տարին ավելի շատ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցի շուրջ էին հիմնական բանակցությունները: Թարմ օրինակ` վերջին եռակողմ հանդիպումը, որը հայտնի դարձավ ավելի շատ կազանյան հանդիպում անվանմամբ: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը, իրականում, քիչ բանով էր տարբերվում նախագահների նախորդ հանդիպումներից, իսկ հանդիպման ընթացքում էլ չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել: Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. – «Փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Կազանյան հանդիպմանը նախորդած օրերին, մինչդեռ, հայտարարություններ էին հնչում, թե հնարավոր է, որ Թաթարստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության հանգեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Սակայն եղավ այն , ինչ եղավ, այլ կերպ ասած, ոչինչ էլ չեղավ:
Ի դեպ, վերջին ամիսներին, ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում էր փոքր-ինչ տեղաշարժ նկատվում, այլև ներքաղաքական: Ինչպես ասում են` սառույցը տեղից շարժվել է: Թե որ քաղաքական ուժն է սառույցը` իշխանությունը, թե ընդդիմությունը, դա դեռ այնքան էլ պարզ չէ: Պարզ է, որ ընդդիմությունը մեկ նալին է խփում , մեկ մեխին` միկողմից չի ուզում ընդդիմություն ասվածից հրաժարվել, մյուս կողմից էլ երկխոսում է այն ձևաչափով, որը ժամանակին անհնարին էր համարում: Եվ ասես վերջին մի քանի ամիսներին ճատրակը դարձել է ոչ միայն դպրոցներում ուսուցանվող առարկա, սեղանի խաղ, այլև` թևավոր խոսք: Միայն մեկ ածականը փոփոխում է իրավիճակը` քաղաքական ճատրակ, միայն թե հայկական, հայավարի քաղաքական ճատրակ: ՀՀ 1-ին եվ 3-րդ նախագահները կարծես իսկապես ոչ ավել ոչ պակաս` սկսել են շախմատ խաղալ, սակայն նրանց շախմատի առանձնահատկությունը նրանում է, որ երկուսն էլ սեւերով են խաղում, ու մտցրել են մի նորամուծություն` շաշկիի նման ֆուկ էլ են անում: Իսկ ժողովրդին դարձրել են զինվորներ` պեշկաներ, ու ինչ ասես, որ չեն անում: Փաստորեն` քաղաքական ճատրակը շարունակվում է: Շարունակվում է նաև > կամ դրա նման մի բան, որ ամեն մեկը մի անունով է կոչում` երկխոսություն, բանակցություն, համագործակցություն: Շատերն այդպիսի երկխոսությունը չողջունեցին: Կարծեցին, որ այդպիսով անհանդուրժողական պատերը չեն քանդվի, հակառակը գուցե կառուցվեն: Որպես պարզ օրինակ ներկայացնենք, մեր լրատվական միջոցին տրված > խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հարցազրույցից մի հատված. >: Գրեթե այսպես, գուցե ավելի վատ արտահայտվեցին նաև այլ պատգամավորներ տարբեր ասուլիսների ժամանակ: Ստացվում է նաև, որ որոշ քաղաքական ուժեր, որոնց ի դեպ այնքան էլ ձեռնտու չէ, այդ երկխոսությունը մնան կոտրած տաշտակի առաջ: Երևի հենց այդ պատճառով ճատրակում շաշկիի օրենքով ֆուկ չլինելու համար, տարբեր քաղաքական ուժեր յուրահատուկ վազք են սկսել դեպի կենտրոն ու ուզում են ուժեղը ճանաչվել: Ով գիտե: Այս դեպքում երևի հստակ պիտի ասել, ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Մի բան, սակայն հաստատ պարզ է, որ այս պահին երկրի առաջին դեմքը` հայտնվել է առաջին և երկրորդ նախագահների արանքում և ավելի մոտիկ է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, քան` այդ երկու երկրները միմյանց: Առաջին հայացքից` իդեալական դիրք, բայց կա մտավախություն, որ կարելի է դիրքերը զիջել: Կարող է նաև այդ դիրքում հայտնվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այլ հարց է, որ Մոսկվան չի վստահում նրան: Այդ է վկայում մի քանի տարի առաջ մարտի 1-ի դեպքերով իրենց դիրքորոշումը, որի մասին բազմիցս է խոսվել: Այսպիսով` ներքաղաքական ճատրակը շարունակվում է` ներքաղաքական տարբեր սպասումներով: Ճատրակը` ճատրակ, երկխոսությունը` երկխոսություն, բայց կան ևս իրադարձություններ, որոնք պետք չէ անտեսել: Նախորդ կես տարին մեկնաբանելով` պետք է նաև առանձնացնել տարբեր պետությունների առաջին դեմքերի այցերը` Հայաստան, մեր նախագահի արտերկիր կատարած այցերը`ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային` Ուկրաինա, Ստրասբուրգ, Իտալիա, Կազան, Շվեցարիայի համադաշնություն, Սլովենիա և այլն: Չի կարելի նաև չնշել, տարբեր փոխադարձ համաձայնագրերի, պայմանավորվածությունների ձեռք բերումը:
Թե ինչ է սպասվում, եկող վեց ամիսների ընթացքում, դեռ պարզ չէ, հույս կա, որ այն կլինի ավելի բուռն ու ավելի քաղաքական մոտեցումներով: Իսկ այս վեց ամիսը հենց այնպիսին էր, ինչպես ներկայացրեցինք` մի տեսակ` յուրատեսակ` հայավարի ու փոքր-ինչ կառավարելի: