Թեժ ու շռայլ խոստումներ` անիմաստ լուռ ավարտով: Եվ սա ընդամենը երկու ամիս առաջ: Իսկ հիմա՞: Հիմա ինչ-որ անհասկանալի շիլափլավ, որից նույնիսկ իրենք` առիթի մեղավորները գլուխ չեն հանում: Հիմա կարծես այն փուլն է, երբ հարսանքավորները հենց նոր են վերադարձել և փոքր դադարից հետո կրկին պետք է սկսեն նոր հարսանիքի պատրաստություն: Ու ի~նչ հարսանիք, ի~նչ հարսանիք` էլ ՏԻՄ, էլ նախագահական ընտրություններ: Հասկանալի է` մարդիկ հոգնել են, չէ՞ որ ուղեղներին զոռ են տվել ու մոգոնել ինչ ասես` խոստացել, խոստվանել, խոստացել…….հավատացել: ՀՀԿ-ականները հավատացել են, որ կլինեն ավելի շատ քծնվողներ ու իրենց շարքերում են մի քանիսին փոխել: Ժառանգության ու Ազատ Դեմոկրատների ջութակի ձայնը դեռ հետո կլսվի: ՕԵԿ-անն` ինչպես հայտնի առածում մի թուլափայ տվեցին ու ասացին լռեք, նրանք էլ ինչ ռիսկ ունեն չլռելու: ԲՀԿ-ն ինչպես մեր հոդվածներից մեկում էի նշել` դեռ անորոշ է, սպասում են Ռոբերտ Սեդրակիչի հրահանգին: Իսկ դաշնակները կարծես չեն հոգնել և դեռ շարունակում են խոսել: Հիմա անցնենք իրենց արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ին, որն ըստ ամենայնի` գործում է իշխանական թևի թելադրանքով, ով գիտե գուցե պարտադրանքով դա պարզ չէ, բայց այ ձևականորեն հաստատ է: Խոսքս վերաբերում է առաջիկա սպասվող նախագահական ընտրություններին: Հիմա էլ ամեն օր խոսում են միասնական թեկնածուի մասին, ՀԱԿ-ականների խոսքով՝ իրենք կպաշտպանեն միասնական թեկնածուին, եթե նա կարողանա դեմ դուրս գալ Սերժ Սարգսյանին, այսինքն հարց է առաջանում, ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի ռեժիմի դեմ դուրս գալու ուժին չի հավատում, թե նրանից ավելի ուժեղ մեկը կա, որ կարող է հաղթել առկա ռեժիմին, ըստ ՀԱԿ-ում առկա վերջին շրջանի խմորումների այդ հզորը Գագիկ Ծառուկյանն է, բայց միթե սա միֆի ժանրից չէ,: Չէ՞ որ Ծառուկյանը վաղուց երդում էր տվել, որ Ազատիչի ճանապարհին չի կանգնի: Այս կոնտեքստում դաշնակցությունը ևս միասնական թեկնածուի մասին է խոսում՝ վստահեցնելով, որ կպաշտպանի այդ թեկնածուին, եթե նա իրենց առաջարակած սկզբունքներին համապատասխանի, և ըստ ամենայնի նրանց համար էլ է Ծառուկյանը թեկնածու դառնում: Իսկ բարգավաճցիները լուռ են, ո՛չ ՀԱԿ-ին են պատասխանում, ո՛չ էլ դաշնակներին, այսինքն Ծառուկյանի գործոնը դեռ անհայտ է, բայց նրա անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: Քոչարյանի վերադարձի մասին նույնպես շահարկվում է, բայց պարոնի ձայնը դեռ չի լսվում: Այս խոսակցությունները դեռ երկար կշարունակվեն, ափսոս արդյունքի հետ կապված հույսերն այնքան էլ մեծ չեն: Եվ պատմությունն այս անգամ ևս կկրկնվի, կրկին ձևականորեն մի քանիսը կդնեն իրենց թեկնածությունը, լինի միասնական, թե պարզապես կուսակցության կողմից առաջադրված, կամ էլ ինքնառաջադռված, միևնույն է, մեկն է հաղթելու, բայց հաղթելու է նա, ով առավել ճկուն կլինի և առավել մեծ շրջապատ կունենա արտաքին աշխարհում: Հետո ինչպես միշտ կլինեն բոյկոտողներ ու … ըստ նախատեսված պլանի: Իսկ մինչ պլանին անցնելը վերևներում թեթև շշուկներ են լսվում: Կարծում են, որ նրանց հաջողվել է ՀԱՎԱՏԱՑՆԵԼՈՎ ստեղծել ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ, որ եթե ԽՈՍԵԼ ԵՆ, ԱՊԱ ԳՈՐԾ ԿԴԱՌՆԱ, որ արժե ԳՆԱԼ ԻՐԵՆՑ ԵՏԵՎԻՑ, որ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԸ ըստ ՀԱԿ-ականների իշխանությունն է, այլ ոչ թե իրենք, որ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ուրեմն ընտրազանգվածին պետք է համոզել, որ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է: Դե այսքանից հետո մեղք կլիներ, որ այս մարդիկ, այդ տքնաջան ու տաժանակիր աշխատանքից հետո չհանգստանան: Մնում է միայն փառք տալ, որ քարոզարշավը թեժ արևին չէր: Ոչ ճիշտ հասկացեք, ոչ թե նրանց նմանների առողջության համար, այլ արևը հնարավոր է ճնշեր ճկուն միտքը, իսկ առողջությանն, իհարկե, վտանգ չի սպառնում, այնքան բաներ են մարսել, որ այս մեկն էլ հեշտ կլինի: Դե ուրեմն մնում է միայն ասել, տա Աստված, որ գոնե առաջիկա ընտրություններին ճկուն լինի նաև ընտրազնագվածի միտքը: Հիմա սպասում ենք հարսանիքի նախապատրաստական մասին, ընթացքում կերևա հարսի դեմքը:
Նոր հարսանիքի շեմին
var addthis_config = {“data_track_addressbar”: true};