>,- հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Սակայն մինչև այս տարվա ապրիլի 1-ը Հայաստանը ռուսական 1000 խմ գազը ձեռք էր բերում $180 դոլարով և, ըստ անցած տարվա հայտարարությունների, այս տարի գազի գինը պետք է բարձրանար։
Ի դեպ, Ռուսաստանը հարևան երկրների մեջ ամենաէժանը Հայասանին է իր գազը տրամադրում: Ուկրաինային` 1000խմ-ը 290 դոլարով է վաճառում, Բելառուսին` 230 դոլարով և այլն: Բայց մայիսի վերջին հայտարարվեց, որ «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմէքսպորտն» այս տարվա ապրիլին ստորագրել են 2008թ. պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը սահմանել են 2011թ. Հայաստան առաքվող բնական գազի տարեկան և ամսական չափաքանակները: