Ճիշտը մի հատ է….

24
Ճիշտը մի հատ է….

Մի քանի ամիս շարունակ հայ սպառողը սեփական կաշվի, նաև ընտանեկան զամբյուղի վրա զգում է գնաճի հետևանքները: Վերջերս ԱՎԾ-ը ներկայացրել է նոր վիճակագրական տվյալներ, որոնք կարծես սառը ցնցուղ լիներ սպառողների համար: Խեղկատակ թվերը Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանին էլ են զայրացրել. «Ես չեմ հավատում ԱՎԾ-ն ներկայացրած տվյալներին ու ոչ էլ վստահում եմ նրանց մեթոդաբանությանը: Նրանք ստացել են ոչ թե իրական պատկերը, այլ այն աղավաղված է, և դա ակնհայտ է: Հաստատ գիտեմ, որ կարտոֆիլը, մակարոնեղենը, միրգը և ձավարեղենը թանկացել է: Էլ չեմ խոսում թաքնված գնաճի մասին, որ օրինակ հացի մեջ օդ է, իսկ շաքարավազի մեջ խոսնավություն: Մարդկային բոլոր հնարամտությունների սահմանն անցել ենք: ԱՎԾ-ն պարզ է, որ թվերը մեղմացնում է, քանի որ նրանք գտնվում են կառավարության ենթակայության տակ, ուստի ներկայցնում են` գնանկում, որ տեսեք-տեսեք ինչ լավ է` կան գերատեսչական շահեր: Վստահելի չէ, և սխալ տվյալներ են: Ներկայացրել էին գնաճ` 0,4 տոկոսվ, բայց սխալ էր»:

Գնաճի ու չակերտավոր գնանկման մասին մեր համաքաղաքացիների կարծիքը անշուշտ, հարկավոր էր: Ներկայացնում ենք նրանց տեսակետը առանց խմբագրման:

-Ի՞նչ գնանկում, ամեն ինչ թանկացել է: Հո ասելով չի՞, էշի տեղ են դնում: Տեսնում ենք էլի ամեն ինչ թանկացել ա: Չէ մի չէ, գնանկում: /Կարեն 30տ./

-Սուտ են ասում, սաղ թանկ ա ու չի էժանացել: Ժողովրդին խաբում են ու խաբում: Սաղ խաբում են: Գնանկումը ո՞րն ա, որ սաղ ընտանիքով աշխատում ենք չենք կարում ապրենք: /Ռաիսա50տ./
-Իրանք շա՞տ են իմանում ստեղի գները: Ո՞վ գիտի արտասահմանից են առևտուր անում, հա ընդեղ էլ գնանկում ա: Մենակ ուտում են մերոնք: /Ռոմիկ 52տ./

-Ճիշտը մի հատա, ու էն ա, որ սուտ են ասում: /Տիկո 22տ./

-Բյուջեից ֆինանսավորում են արել, որ սոցհարցումներ անեն, սրանք էլ էդ փողը կերել են, գնացել ղեկավարի մոտ,ասել, ոնց պետք ա տենց կներկայացնենք պարզ չի: Թե չէ, ո՞ր հիմարը կասի գնանկում: /Արսեն 40տ/
-Մի բան ես առնում 5000-10000 փող ես ծախսում, առաջ տենց չէր, գանճ ա մենակ: /Ալվարդ 60տ./

var addthis_config = {“data_track_addressbar”: true};