Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում մեր դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: