Հարգանքի տուրք Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ

17

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների համար հոգեհանգիստի արարողություն կատարեց:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ և բազում քաղաքացիներ: Նշենք , որ այս հուշարձանը Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում: Այն կառուցվել է 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ:

Մինչ Ս. Պատարագը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1.5 մլն զոհերի հիշատակին: