Թուրքիայի հետ հարաբերությունների սրացումը եւ Հոլոսքոստի հետ համեմատությունը Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանավեճ է առաջացրել:
Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի որոշմամբ ամեն տարի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկացնում է Report.am-ը:
Իշխող “Լիկուդ” կուսակցության առաջնորդներից մեկը որոշել է վերջ դնել երկարատեւ այն քաղաքականությանը, երբ չի խոսվել ողբերգության մասին` հանուն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լավ հարաբերությունների:
Ըստ Ռիվլինի, Հոլոքոստ ապրած ազգը չի կարող անտարբեր մնալ նման իրադարձությունների հանդեպ:
Իսրայելի կողմից հայերի ջարդերը Ցեղասպանություն որակելու մասին հռչակագիրն ընդունելու ակտիվ կողմնակիցներից մեկը իշխող “Լիկուդ” կուսակցության ներկայացուցիչ Զեեվ Էլկինն է, ով Հայաստանի հետ հարաբերությունների միջխորհրդարանական խմբի նախկին ղեկավարն է: Նա նշում է, որ չնայած Թուրքիայի բողոքներին` Իսրայելի արեւմտյան դաշնակիցներն ավելի կոշտ դիրքորոշում ունեն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
“Մեր տունն Իսրայելն է” կուսակցությունում, որը գլխավորում է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, Էլկինի խոսքերը համարում են քաղաքական փիառ եւ էժանագին դեմագոգիա։
Կնեսետի նախագահ Ռիվլինի որոշմամբ հենց այդ հանձնաժողովը մոտ ժամանակներում պետք է քննարկի Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հայոց Ցեղասպանության վերաբերյալ։
Այժմ, կնեսետի կանոնակարգի համաձայն, կրթության հանձնաժողովը պետք է առաջիկա վեց ամսում քննարկի այդ հարցը։
Ի դեպ նշենք, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչներն արդեն շտապել են Ռեուվեն Ռիվլինին շնորհակալական նամակ ուղարկել՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխող “Լիկուդ” կուսակցության պատգամավորների գործողություններին։