Հայկական դոլարն ուրիշ է

10

Դոլարը եվրոյի նկատմամբ աճում է,ինչը տնտեսագետները կապում են Չինաստանի և Եվրոպայի տնտեսական աճի նվազման հետ: Սակյան դոլար-եվրո այս կռիվը Հայատանում հակառակ էֆեկտն ունի:

Տնտեսագետները դոլարի աճը կապում են նաև նավթի գների աճի հետ, ինչը Եվրամիություն- Իրան հարաբերությունների պատճառով կտրուկ աճեց: Եվրոպական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրոպայում արդյունաբերական գործունեությունները նվազել են մարտ ամսին` ի տարբերություն նախորդ ամսվա:

Առևտրականները նախընտրում են գնել այն, ինչն իրենք համարում են ավելի ապահով տարադրամներ, ինչպիսին որ դոլարն է, քանի որ անհանգստացած են համաշխարհային տնտեսության պատճառով:

Սակայն զավեշտալին այն է, որ ողջ աշխարհում դոլարն աճում է, իսկ Հայաստանում շարունակում է արհեստականորեն պահպանել նույն գինը, երբեմն նույնիսկ էժանանում է: Այս երևույթը համաշխարհային տնտեսության մեջ անընդունելի է, սակայն Հայաստանի կառավարությունը, հասկանալով, որ մեր երկիրը ներդրում չունի համաշխարհային առևտրի որևէ շերտի մեջ, օգտվում է առիթից և դոլարի հետ վարվում այնպես, ինչպես իր գրպանի գումարի հետ: Մյուս զավեշտն էլ այն է, որ դոլարի գինը նույնն է մնում, իսկ ապրանքների և բենզինի գները օր օրի թանկանում են: Ինչպես երևում է մեր տնտեսագետների կրթությունը կապ չունի համաշխարհային տնտեսագիտության հետ կամ >:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};