Հայաստանն ու Իրանը համատեղ հիդրոէլեկտրակայան կկառուցեն

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել 2 երկրների սահմանով անցնող Արաքս գետի վրա համատեղ կառուցել Մեղրիի հիդրոէլեկտրակայանը: Այս մասին տեղեկացնում է PressTV-ին:

Կողմերը համաձայնության են եկել Իրանի Էներգետիկայի նախարար Մաջիդ Նամժուի Հայաստան կատարած մեկօրյա այցի ընթացքում:

Նամժուն Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ պայմանավորել է հիդրոէլեկտրակայանի կառուցումը սկսել 2012-ի օգոստոսի 12-ից:

Կառուցումից հետո հիդրոէլեկտրակայանը հնարավորություն կունենա 130 մեգավատտ էներգեա արտադրել:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};