Հայաստանի արձագանքը Բին Լանդենի սպանության վերաբերյալ

Հայաստանն այսօր պաշտոնապես արձագանքել է թիվ մեկ ահաբեկիչ, «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Օսամա Բին Լադենի սպանության փաստին:

«Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ:Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: