Լավագույն «տղերքն ու կանայք» հեռանո՞ւմ են

12

«Ժառանգություն» կուսակցության քաոսն անտարբեր մեզ չթողեց: Ասվածն ապացուցում է տարբեր լրատվականներին տրված նրանց տարբեր հարցազրույցները, որոնք թեկուզ ոչ որպես լրագրող, այլ որպես ընտրող կարդալով ոչ միայն խճճվում ես, այլև բազմաթիվ հարցեր են առաջանում: Ու քանի որ ընտրողն էլ կարող է լրագրող լինել, ուստի որոշեցինք խնդրի վերաբերյալ խոսել Լարիսա Ալավերդյանի հետ: Բայց մինչ այդ, նախ ինչպես ասում են ամեն ինչ սկզբից: Երբ «Ժառանգությունը» հրապարակեց իր ցուցակները, սկսվեց «միս ուտոցին»: Նախ, լրատվական միջոցները գրեցին, որ մեջբերում եմ. «Ինչպես և սպասվում էր՝ «Ժառանգություն» կուսակցության այսօրվա քաղխրհրդի նիստը առանց ցնցումների չի անցել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նիստում հաստատվելու է ոչ միայն «Ազատ դեմոկրատներ»-ի հետ ընտրություններին դաշինքով մասնակցության ձեւաչափը, այլեւ քննարկվելու է «Ժառանգության» ցուցակի հարցը: Մինչև նիստի սկսվելը պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Կարինե Հակոբյանը ելույթ են ունեցել, համագործակցության համար շնորհակալություն են հայտնել կուսակցությանն ու Րաֆֆի Հովհաննիսյանին և հայտարարել, որ իրենք դուրս են գալիս նախընտրական պայքարից և լքում են ընտրական գործընթացը»: Նշված նախադասությունն այնքան պարզ է շարադրված, որ շփոթել հնարավոր չէ: Սակայն Լարիսա Ալավերդայնը նախ զարմացավ. «Իսկ ո՞վ է ասել, որ ես դուրս եմ գալիս նախընտրական պայքարից: Ոչ, իմ անունն ընդգրկված է ցուցակում 41-րդ տեղն եմ զբաղեցնում` 101-ից»,-ասաց նա: Պարզ մաթեմատիկական հաշվարկով կարելի է ասել, որ ցուցակի մեջ Ալավերդյանի անունը մոտավորապես կեսերում է: Դեռ չէի հասցրել մարսել այս ինֆորմացիան, երբ մեկ այլ լրատվականում կարդացի «Ժառանգության» մեկ այլ պատգամավորի` Անահիտ Բախշյանի հարցազրուցը, մեջբերում եմ. «Ես հասկացա մի կարևոր բան, եթե մեքենայի հզորությունը ուզում են բարձրացնել, նախ ավելացնում են հետևի անիվների հզորությունը, որոնք էլ պիտի ապահովեն առջևի անիվների արագությունը: Մեզ փաստորեն հետևի անիվների ծանր գործն է տրված և մենք պիտի լավ աշխատենք, որ մեքենան, որը տվյալ դեպքում գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, և եզրափակում է Լարիսա Ալավերդյանը, առաջ շարժվի»: Հիմա արդեն ցուցակները պարզ են և Լարիսա Ալավերդյանը 41-րդն է: Մի իսկական շիլաշփոթ, որից նույնիսկ իրենք Ժառանգականները գլուխ չեն հանում: Մի բան սակայն կարելի է ենթադրել, և սա զուտ ենթադրություն չէ: Նայելով իրենց ցուցակները՝ կարելի է հասկանալ, որ նախկինում «Ժառանգության» համար «դոշ տվողները» այնքան էլ լավ հորիզանակններ չեն զբաղեցնում: Մի՞գուցե սա էլ պատճառ կդառնա, որ լավագույն «տղերքն ու կանայք» կհեռանան:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};