Թուրքիան սպառնո ՞ւմ է Սարկոզիին

14

Անկարան Ֆրանսիային խորհուրդ է տալիս առերեսվել իր գաղությաին անցյալի հետ նախքան այլ պետություններին դասեր տալը, ի պատասխան Նիկոլա Սարկոզիի հայտարարությանը, որ հայոց ցեղասպանության ճանաչեն: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:

«Ես նռանկ կնետեմ», զգուշացրել է Սարկոզին հայ պատվիրակության մի շարք ներկայացուցիչների մոտ: Նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է իր օրենսդրության մեջ փոփխություն մտցնի հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, եթե Թուրքիան չընդունի ավելի քան 1.5 մլն հայերի ջարդերը:

Կլաուդ Գուեանտը այս ուրբաթ Անկարայում անվտանգության համագործակցության համաձայնագիրը ստորագրելիս նշել է, որ նախագահը ցեղասպանության ճանաչման համար «ժամանակի մասին շեշտադրումներ չի արել»: Երբ թղթակիցները հարցրել են Ֆրանսիայի արձագանքն ինչպես կլինի, երբ Թուրքիան պահանջի ճանաչել Ալժիրի ցեղասպանությունը, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարը նշել է «Օ, շատ ուժեղ, օ’ Ալժիրի և Ֆրանսիայի ցավոտ անցյալը…..այս էջը փակված է»: