Վաղը Հայաստանի անկախության 20-ամյակն է, և մեր երկրի իշխանությունները ամբողջ ճիգով պատրաստվում են տոնին` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը: Երեկ ամբողջ քաղաքը տանկերով էր լցված: Հրազդան մարզադաշտում էլ տեղ ու դադար չկար, մարդիկ էլ արդեն ծառերի ու թփերի կողքին նկարվելուց հոգնել են, հիմա արդեն սոցցանցերի ալբոմներում նոր մարտական շունչ են մտցնում` նկարվելով տանկերի ու «ԲՏՌ»-ների մոտ: Հետաքրքիրն այն է, որ ինչո՞ւ են զորահանդեսի փորձերն անցկացնում ցերեկվա ամենապիկ ժամերին, եթե նույնը կարող են անել գիշերը և քաղաքում նման խառնաշփոթ չառաջացնել: Ճիշտ է, մենք բոլորս էլ ուրախ ենք, որ անկախության 20-ամյակն ենք տոնելու, որ բանակ ունենք, նոր զինվորական տեխնիկա ունենք, բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ամեն ինչ իր չափն ու կարգը ունի: Էլ չխոսենք, թե այս մի 2 օրվա այդքան տանկերի ու այլ մեքենաների քաղաք հասցնելու պատվին, որքան վառելիքի գումար կլվացվի ու քանի մարդ «հայավարի» կտոնի անկախությունը: Ուրախանում ենք ու հետո էլի տխրում, որ մեծ շուքով տոնում ենք, բայց տոնակատարության հաջորդ օրը էլի նույնն է լինելու` նույն աղքատությունը, նույն գռփոցները, քցոցիները, ճղճիմ ելույթներն ու մարդկանց ականջներին լափշա կախելը, բանակի բանտային բարքերն ու օր օրի ավելացող սպանությունները: Եվ, զգալով այս ամենը, նորից ճիգեր ես գործադրում, որ լայն բացած ժպիտով դիմավորես քո 20-ամյա անկախություն տոնող հայրենիքին, չէ որ այդ ճղճիմները չեն կարող փոխել սերն ու հպարտությունը, որ ապրում է յուրաքանչյուր իսկական հայ` հուսալով, որ մի օր բոլոր հայերը իսկական հայ են լինելու ու իրար վրայից ոչ մի բան էլ չեն տանելու:
Զորահանդեսը չի օգնի, միայն իսկական հայերը կօգնեն
var addthis_config = {“data_track_addressbar”: true};