Վերջին նախագահական ընտրությունները և հետընտրական գործընթացները կրկնեցին այն նույն սցենարը, ինչ որ շարունակվում է վերջին 23 տարիների ընթացքում: Առաջին կարևոր եզրահանգումը այն է, որ ժողովուրդը սկսած 1990 թվականից ընտրում է ոչ թե հանուն գաղափարի, հանուն ազգային նպատակների իրականացման, այլ հույսով, որ ի վերջո, կազատվի իրենց սպառած, արժեզրկված և պախարակված նախկին իշխանություններից: Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց, որպեսզի հայերը ազատվեն կոմունիստական բռնատիրությունից և օտար պետություններից ունեցած կախվածությունից: Լևոն Տեր-Պետրոսյանը չբերեց որևէ գաղափար, չլուծեց որևէ ազգային խնդիր, և Ռուսաստանից կախվածությանը ավելացրեց նաև Հայատանի կախվածությունը Արևմուտքից: Լևոն Տեր-Պետրոսյանից ազատվելու համար Ժողովուրդն առաջ քաշեց Վազգեն Մանուկյանին՝ մոռանալով, որ վերջինս, լինելով ՀՀ-ի առաջին վարչապետ, առաջին հերթին է մեղավոր ժողովրդի հարստության փոշիացման ու թալանի, ժողովրդի բարոյական կերպարը խաթարելու գործում: Վազգեն Մանուկյանը համոզված հայտարարեց, որ հաղթանակն անխուսափելի է և ժողովրդին տանելով Ազգային Ժողովի շենքի մոտ՝ լքեց նրանց և անմեղ ժողովրդի շրջանում եղան վիրավորներ ու զոհեր: Իշխանավորները, դրանից հետո հարբած, հայտարարեցին. «Եթե չես կարող Ժողովրդին կերակրել, ուրեմն նրանց ցրելու համար գոնե պետք է ջրցան մեքենաներ ունենաս»: Իսկ հաջորդ պաշտոնյան, լրացնելով նրան, հայտարարում է.«Դա քիչ էր, անհրաժեշտ էր նաև դրանցից մի 90 հոգու էլ սպանել»: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սպառեց իրեն, իշխանական ինտրիգների միջոցով իշխանության եկան, Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած, «Պատերազմի կուսակցությունը»: Ժողովուրդը մի պահ հավատաց, որ ղարաբաղյան ծագում ունեցող և ազգային ազատագրական պատերազմին մասնակցած մարդիկ չեն կարող գործել ժողովրդի դեմ և տեղի կունենան արմատական փոփոխություններ՝ կկայանա Արցախ-Հայաստան միացումը, հայը Հայաստանում կապրի ՀԱՅԻ նման և կբարձրանա իր տնտեսական վիճակը: Սակայն կատարվեց հակառակը: Խորացավ անդունդը հարուստների և աղքատների միջև: Հայը Հայաստանում դասվեց երկրորդ սորտի մարդկանց շարքը, հարուստների փոքր խումբը համալրվեց տեսքով և մտածելակերպով կասկածելի ընտանիքներով: Թշնամանք սերմանվեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի բնակչության միջև: Իշխանավորները նորից լցրին ժողովրդի համբերության բաժակը, սակայն այժմ էլ Ռոբերտ Քոչարյանին դեմ նորից ժողովուրդը առաջ քաշեց Վազգեն Մանուկյանին, որն այլևս չուներ հին հեղինակությունը և չէր բերում իր գաղափարներով որևէ նորություն: Չնայած դրան՝ ժողովուրդը ձայնը տվեց Վազգեն Մանուկյանին, և նորից իշխանությունները կարողացան լռեցնել ժողովրդին և շարունակեցին երկրի թալանն ու բնակչության հատկապես երիտասարդության շրջանում հայությանը օտար, ազգը քայքայող, բարոյական արժեքների և ավանդույթների տարածումը: Բանը հասավ այնտեղ, որ Հայաստանում ազգային արժեքները արհամարհողները, միսեռականները և տարբեր գույների մարդանման կենդանիները հայտարարեցին, որ այն ամենը, ինչ ազգային է, հնացել և իրեն սպառել է, և անհրաժեշտ է միանալ ու ձուլվել «լուսավոր» Արևմուտքին: Այս բոլորը հանգեցրեց նրան, որ իշխանությունները փորձեցին վերածնել իրենց, և Քոչարյանը որոշեց իշխանությունը հանձնել խորհրդային շրջաններից կուսակցական աշխատանքում իր բարեկամ Սերժ Սարգսյանին: Ցավոք սրտի, քաղաքական դաշտում այդքան տարիների ընթացքում չէր արմատավորվել որևէ նոր ազգային գաղափարախոսություն, տնտեսական ծրագիր, և որովհետև ժողովրդի մեծ մասը ունի քաղաքական կյանքի կարճ հիշողություն, մոռանալով, թե ով է և ինչ տոհմական ծագում է ունեցել Տեր-Պետրոսյանը, նորից Սերժ Սարգսյանի դեմ առաջ քաշեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Եվրոպական դեմոկրատիայի բոլոր թերություններով հանդերձ՝ վերջինս ստացավ ձայների ճնշող առավելություն, սակայն կրկնվեց հին սցենարը. Տեր-Պետրոսյանը, չունենալով որևէ հիմք, համոզեց ժողովրդին, որ իրենց հաղթանակը մոտ է և ժողովրդի հետ անհայտ ազգի պար պարելով՝ վերջին պահին հեռացավ հրապարակից՝ ժողովրդին թողնելով զինված բանակի առջև: Եղան նորից զոհեր, սակայն ինչպես նախկին դեպքերում, այժմ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը չկրեց որևէ պատիժ իր նախկին և այս դեպքում կատարված հանցագործությունների համար:
Նույնն է կրկնվում նաև այժմ:
Ընտրություններից առաջ ժողովրդի շրջանում բավականին ցածր վարկանիշ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոտքով շրջում, հաց էր կիսում մուրացկանի, փողոցի առևտրականի և վարսավիրների հետ՝ չմոռանալով համբուրել բոլորին ու հայտարարել, որ իրենք՝ բոլորը, հայ են և կառուցելու են ժողովրդավարական, ազնիվ Հայաստան: Ցավոք սրտի, նա այդ բոլորի ընթացքում երբեք չներկայացրեց իր քաղաքական, տնտեսական, մշակութային ծրագրերը, և թե ինչ է նա նախապատրաստվում անել: Նրա վերջին հայտարարությունը եղել է Բաքվում, որտեղ նա ասում էր, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն գալ վերաբնակվել մեր պապենական հողերում: Դրանից առաջ արդյո՞ք նա խորհրդակցել է Եռաբլուրում հանգչող մեր ազատամարտիկների հետ կամ Արցախում շփվել է նրանց անմահ հոգիների հետ: Հետաքրիր է՝ ինչ կասեին նրանք, եթե իմանային, որ Րաֆֆին պատրաստվում է իրենց սպանած թուրքին թույլ տալ, որ նա գա և կոխրճի այն հողը, որի վրա թափվել են մեր կռված եղբայրների արյունը: Այս հայտարարությունը ես համոզված եմ բխում է Րաֆֆի Հովհաննիսյանի սրտից, և իրականում նա ցանկանում է տեսնել Արցախում, ինչու չէ նաև Հայստանում թուրքերին: Չեմ պնդում, բայց դա նրա մոտ մանկական դաստիարակության արդյունք է: Նրա հայրը՝ հայ պատմաբան իրեն հռչակած և գիտնական իրեն համարող Ռիչարդ Հովհաննիսյանը, մի քանի տարի առաջ միայն քաղաքական-տնտեսական նկատառումներով, չունենալով ոչ մի գիտական հիմք, միացավ այն բանակին, որոնք, հիմնականում լինելով այլազգի, աղավաղում և նսեմացնում են հայությանը և հայոց պատմությունը: Դավաճանությունը մեղմ բնութագիր է վերջին հայտնագործություններից հետո. պնդել, որ Վանի թագավորությունը հայկական չէ, որ մենք գաղթական ենք, որը շատ լավ է բռնում հայրենիքից հեռու, օտար միջավայրում իր հացը փնտրող պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին: Այս բոլորը եվրոպական մշակված մեքենայությունների միջոցով հնարավորություն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին ստանալ իր մակարդակի քաղաքական գործչի համար անհավանական շատ ձայներ, չնայած որ Սերժ Սարգսյանը ընտրություններում օգտագործեց բոլոր հնարավոր և անհնարին միջոցները «փայլուն» հաղթանակ տանելու համար: Շատ կարևոր է համեմատել եվրոպականամետ ժողովրդական արժեքներ կրող Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ինչպիսին էր նա մինչև ընտրությունները և այն Րաֆֆի Հովհաննիսյանին, որն արդեն 3 օր է՝ կանգնած է մեր առջև: Այժմ եվրոպական ժպտացող Րաֆֆուն փոխարինել է ասիական բռնակալը, որը Քաջ Նազարի նման, հպարտորեն հայտարարում է. «Ժողովո՛ւրդ դեսը գնացեք, չէ՛ ժողովուրդ դենը գնացեք»: 3 օր է՝ «ժողովրդի ծառան» հավաքում է ժողովրդին, հավանաբար Սերժ Սարգսյանի աչքը վախեցնելու համար ու ստանալով որոշակի խոստումներ՝ ուղարկում նրանց տուն: Միաժամանակ նաև բանակցություն է վարում այսպես կոչված ընդդիմադիր ուժերի հետ՝ այդ մասին տեղյակ չպահելով ժողովրդին: Փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանը լավ իմանալով, որ տագնապ է հայտարարված քաղաքային ոստիկանության և ժողովրդի դեմ նոր ստեղծված ոստիկանկան ստորաբաժանումներում, թողեց ժողովրդին ու հեռացավ՝ չանհանգստանալով, թե ինչ կարող է պատահել հետո՝ ունենալով նախկինում եղած դառը փորձը: Իրականում էլ հրապարակում տեղի ունեցան որոշակի միջադեպեր, որոնք կոնկրետ ուժերի ցանկության դեպքում անպատճառ կունենային բախումային ավարտ և փոքր մասշտաբով կկրկնվեր 2008թ-ի Մարտի 1-ը:
Նախընտրական շրջանը և ընտրություններն ունեցան մի մեծ, դրական նշանակություն Հայաստանի քաղաքական կյանքում և հայության ճակատագրով մտահոգված անդամների լուրջ գործունեության դեպքում նաև հայության զարգացման վրա: Սերժ Սարգսյանը, օգտվելով քաղաքական ուժերի սպառվելուց, կարողացավ արագացնել նրանց մահը և փաստորեն հիմնականում հայ քաղաքական դաշտը ամբողջությամբ դատարկ է: Միակ քաղաքական ուժը, որը կարող է դեռևս համեմատաբար գործել ինքնուրույն մնում է ՀՅԴ-ն, որովհետև Դաշնակցությունը դեռևս ունի մոտ 10-12 տոկոս ոչ շատ գիտակից ընտրողների զանգված: ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացավ ձևավորել որևէ լուրջ քաղաքական-տնտեսական ծրագիր, և նրան չի կարելի համարել իրական քաղաքական ուժ:
Այս վայ քաղաքական գործիչները չունեն այն արժեքը, որ նրանց մասին այսքան մանրամասն գրվեր, սակայն մենք մանրամասն անդրադարձանք՝ ունենալով այլ նպատակ: Անհրաժեշտ է անցած 20-ամյա փորձը լուրջ վերլուծել և հասկանալ, թե ինչ ունենք մենք այժմ, ինչ թաքնված հնարավորություններ կան Հայաստանում և ինչի կարող ենք հասնել: Այս բոլորը հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ընթերցողը իր գլխից դուրս շպրտի այն բոլոր ցնդաբանություններն ու խեղաթյուրումները, որ հրամցվել են նրան: ԽՍՀՄ-ի տարիներին ժողովրդին համոզել էին, որ կապիտալիզմն արդեն մահանում է և սոցիալիզմի լիակատար հաղթանակը անխուսափելի է: Այժմ էլ երիտասարդությունը, կեղծ քարոզչության շնորհիվ, համոզվել է, որ կապիտալիստական կարգերից և դեմոկրատիայի եվրոպական մոդելից բացի չի կարող լինել այլ համակարգ: Իրականում Հին Հունաստանից սկսած մինչև այժմ դեմոկրատիան գործիք է մի խումբ մարդկանց ձեռքին, որոնք, վախեցնելով կամ կաշառելով ժողովրդին, իրենց ձեռքում են պահում իշխանությունը և թալանում ժողովրդին: Դրա լավագույն ապացույցն այն է, որ Եվրոպական բոլոր դիտորդները այս ընտրությունները ճանաչեցին օրինական, որովհետև ՀՀ-ում անցկացված Նախագահի ընտրությունները գուցե ավելի կոպիտ, վատ մշակված, սակայն հար ու նման են Արևմուտքում իրականացվող ընտրություններին: Զուր չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը հայտարարել է. «Նախագահներին չեն ընտրում, նախագահներին ջոկում են, այն էլ ոչ ժողովուրդը»: Ժողովրդավարության ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ նույնիսկ արդարացի ընտրության դեպքում չի կարող ընտրվել լավագույն թեկնածուն: Ժողովրդի լայն զանգվածները պարզապես ֆիզիկապես հնարավորություն չունեն ծանոթանալու քաղաքական բոլոր ուժերի, թեկնածուների բազմակողմանի ներկայացված ծրագրերին, և, ի վերջո, ժողովուրդը ընտրում է միջակությանը, որը համապատասխանում է ժողովրդի ընդհանուր մակարդակին:
Ժամանակի ընթացքում մենք պլանավորում ենք աստիճանաբար տալ հայկական պատմությունից, հայի հոգեբանությունից, աշխարհաճանաչումից բխող համակարգ, որը հնարավորություն կտա ամեն մի հայի գտնվել հասարակական կառույցի իր տեղում և զգալ այս երկրի տեր և ազատ ինչպես և Արարիչը ստեղծել է ՀԱՅԻՆ: Միայն նշենք, որ ժամանակն է ընդունել, որ մարդաբանական խումբը միատարր զանգված չէ, այլ ունի իր անբաժանելի մասերը, հանձինս ժողովրդի և նրա դիմագիծն ու իղձերը կրող ազգի և անհրաժեշտության դեպքում իրեն զոհաբերելու պատրաստ ցեղի, ինչպես իր աշխատություններում շեշտում և բացատրում է Հայոց Մեծագույն Սպարապետ, քաղաքական գործիչ և 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփա Գարեգին Նժդեհը:
Ե՞րբ կունենանք ԱԶԳԻ նախագահ. «Խմենք ՀԱՅ ԱԶԳԻ կենացը, որ դիմանում է ՀԱՅ ժողովրդի ձեռքին»…
var addthis_config = {“data_track_addressbar”: true};