Անցած առևտրային շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն նվազել է 0,41%-ով և կազմել 387,50 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր դոլարային առևտրի ծավալը կազմել է 13,30 մլն դոլար, ինչը 28,49%-ով պակաս է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաշվետու այս մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 0,37%-ով, և շաբաթ օրը՝ հունվարի 21-ին կազմել է 389,40 դրամ:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};