Դեկտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

12

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 18.30-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ փոխնախագահի ընտրությունը: