Արգենտինայում անկախության 20-ամյակի պատվին թենիս են խաղացել

8

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ակտիվ մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում անցկացվեց թենիսի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին ավելի քան տաս երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց դիվանագիտական կորպուսի անդամներին` Հայաստանի անկախության տոնին մասնակցելու համար և հաջողություն մաղթեց նրանց:

Մրցանակային երկու գավաթներից մեկը բաժին հասավ Ջոն Հովարդ Ռիչարդսոն (Ավստրալիայի դեսպան) և Պավել Սիպկա (Սլովակիայի դեսպան) զույգին, մյուսը` Հայաստանը ներկայացնող արգենտինահայ հայր և որդի Խուան և Սիմոն Ջռնազյաններին: