Ադրբեջանցիները նեղվել են հայ և թուրք գործարարների համագործակցությունից

Ադրբեջանցիները նեղվել են հայ և թուրք գործարարների համագործակցությունից

Հայ և թուրք գործարարները երեքշաբթի օրը ստորագրված համաձայնագրով պատրաստակամություն հայտնեցին համագործակցել միմյանց հետ: Հուշագիրը ստորագրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի միջև Երևանում: Սակայն այս հուշագիրը ասես զայրացրել է Ադրբեջանցիներին: APA գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը գրում է, որ առևտրային համագործակցությունը Թուրքիայի և այն երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, կառավարական մակարդակի մասին խոսք լինել չի կարող: Եվ ըստ լրատվամիջոցի Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է. «Ծրագրերի իրականացումը այլ երկրների ֆինանսավորմամբ որևէ անչություն չունի թուրքական կառավարության հետ»:
Այսինքն, Թուրքիան ըստ ադրբեջանցիների չի ընդունում գործածարարների այս համագործակցությունը:

Հիշեցնենք, որ այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։

Այդ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};