Ֆրանսիան չի պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նաև ասել է, որ պաշտոնական Փարիզը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար:











