Ֆրանսիայի սենատը մերժել է կարանտինը թուլացնելու նախագծին

6
Ֆրանսիայի սենատը մերժել է կարանտինային ռեժիմը մայիսի 11-ից թուլացնելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է France 24-ը:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքով՝ կարանտինի շարունակումը հսկայական ազդեցություն կթողնի երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: «Սա վճռական պահ է, մենք չպետք է փակված մնանք»,- ասել է Էդուար Ֆիլիպը: Կարանտինը մայիսի 11-ից թուլացնելու նախագիծը, ձայների 89-81 հարաբերակցությամբ, չի ընդունվել:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցել են 169 հազարը, իսկ մահվան դեպքերը՝ 25 հազարը: