2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5,9 տոկոսով կամ 2,58 դրամով: Այդ մասին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից նվազեցնել մինչև 46,20 դրամ (ցերեկային) և 38,78-ից մինչև 36,20 դրամ` գիշերային:
6 (10) կՎ-ի բաժանորդների համար սակագինն առաջարկում է նվազեցնել 45,78-ից մինչև 43,20 դրամ, գիշերայինը` 35,78-ից մինչև 33,20 դրամ:
35 կՎ լարման բաժանորդների համար ցերեկային սակագինը նախատեսվում է 39,78-ից նվազեցնել մինչև 37,20 դրամ, գիշերայինը` 35,78-ից մինչև 33,20:














