Քոչարյանի դիմումի հիման վրա քննության վերսկսումը կապ չունի ԱԺ-ում քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ. պաշտպան

12
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննության վերսկսումը կապ չունի այսօր Ազգային ժողովում քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ:

«Երկուշաբթի օրերն որպես կանոն աշխատակարգային նիստերի օրերից են ՍԴ-ում և շատ հնարավոր է նաև, որ այսօր այս հարցը քննարկվի, քանի որ կասեցման հիմքեր այլևս չկան, որովհետև Վենետիկի հանձնաժողովից էլ, Եվրոպական դատարանից էլ խորհրդատվական կարծիքները հրապարակվել են և հասանելի են բոլորին»,-այս մասին ասել է Վարդևանյանը:

Նա ընդգծեց՝ երկուշաբթի օրերին ՍԴ-ն մշտապես նիստեր ունենում է, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում է, որ ԱԺ-ն այսքան արագ քննարկում ու ընդունում է սահմանադրական փոփոխություններ ենթադրող նախագիծը: