ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը»։
Նշենք, որ Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:











